Հինգշաբթի, 07 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +32 °C

«Մշակույթի՛ գործիչներ, քաղբանտարկյալներ ունենք․ մի՛ վախեցեք, գրառում արեք»․ Մհեր Մկրտչյան

«Մշակույթի՛ գործիչներ, քաղբանտարկյալներ ունենք․ մի՛ վախեցեք, գրառում արեք»․ Մհեր Մկրտչյան
125
Այսօր, 11:12

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վաղվա համար...Իրար ձեռք սեղմելու համար...
Հարգելի մշակույթի գործիչներ, արվեստագետներ, ինչ-որ մասը նաև ընկերներ: Մի մասը, որ առանձին հանդիպումներին ինձ ասում են, որ համաձայն են հետս..․Քաղբանտարկյալներ ունենք:
Սրբազաններ: Դուք Եկեղեցի գնում եք չէ՞։
Զոհված զինվորների հայրեր՝ իշխանափոխությունից հետո նրանց որդիների մասին կինո նկարելու ու նկարվելու եք չէ՞։
Սամվել Կարապետյանը... Վաղը նրանից ձեր արվեստի համար փող խնդրելու եք չէ՞։ Ծանր հիվանդ երիտասարդ՝ Արմեն Գրիգորյանի ճակատագիրը չեք մոռացել չէ՞։
Մի վախեցեք: Կես գրառում արեք, որ մարդիկ իմանան՝ դուք կաք: Հեշտ չի՞... կիսվեք իմ գրառումով: Չեք կարա նկատած չլինեք՝ և ես կիմանամ, որ կաք:
Հավատացեք՝ դա վախենալու չի:
Հ.Գ. Ճանաչված լինելը միայն հաճույք չի: Ինչ որ տեղ նաև պատասխանատվություն:
Նկար չեմ դնում: Շատ են՝ տեղ չի անի»։

Աղբյուրը`   Մհեր Մկրտչյան