Երկաթե կոնստրուկցիաները թափվել են 39-ամյա աշխատակցի վրա. նա մահացել է

Այսօր՝ օգոստոսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ախուրյան խոշորացված համայնքի Անիի տարածաշրջանի Շիրակավան գյուղից հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Շիրակավանի միջնակարգ նոր կառուցվող դպրոցի տարածքից հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է Շիրակի մարզի բնակիչ 39-ամյա Արտյոմ Ծ.-ն: Ըստ նախնակնա տեղեկությունների՝ նշված դպրոցում վերամբարձ կռունկով աշխատանքներ կատարելիս շինարարական երկաթե կոնստրուկցիաները թափվել են նրա վրա, ով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Դեպքի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ԱՄՆ ռադարների ոչնչացման մասին
13909:50
Տան միակ տղան էր, երկու քույրերն ամուսնացած են․ «Հրապարակ»
10509:18
Բախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու բեռնատարը
127Երեկ, 22:18
Ողբերգական վթար՝ Գեղարքունիքում. վիրավորներից 5 ամսական տղան հիվանդանոցում մահացել է (լուսանկար)
147Երեկ, 18:30
Մեկ տարեկան երեխա է մահացել
150Երեկ, 14:36
Երևանում հնչած կրակոցների դեպքով ձերբակալված կա
142Երեկ, 11:00
ԻՀՊԿ-ն հայտնել է Հորդանանում, Քուվեյթում և Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազաներին հարվածելու մասին
253Երեկ, 09:27
«ԱՄՆ ԶՈՒ-ն Իրանի դեմ առաջին անգամ կիրառել է ծովային ԱԹՍ-ներ»․ CENTCOM (տեսանյութ)
397Երեկ, 09:00