Երեխան ընկել է երկրորդ հարկի պատուհանից

Օգոստոսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «դեմքի քերծվածքներ, ձախ ոլոքի փակ կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ծնողի կողմից «Վանաձոր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած համայնքային ոստիկանության ծառայողները պարզել են, որ երեխան Լոռու մարզի բնակիչ 2,5-ամյա Ա․ Մ․-ն է։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ երեխան, գտնվելով հորեղբոր՝ Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Հ․ Մ․-ի տանը, վերջինի դստեր՝ 15-ամյա Մ․ Մ․-ի հետ միայնակ, տան 2-րդ հարկի ննջասենյակի պատուհանի ցանցին հենվելու պատճառով այն բացվել է և Ա․Մ․-ն վայր է ընկել՝ ստանալով մարմնական վնասվածքներ։ Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Կրասնոդարում և Ստավրոպոլի երկրամասում գտնվող Wildberries-ի պահեստներին (տեսանյութ)
12910:23
Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
190Երեկ, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
227Երեկ, 21:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
441Երեկ, 18:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
680Երեկ, 14:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
780Երեկ, 10:46
Իրանը հարվածել է Քուվեյթում ԱՄՆ երեք բազաներին
497Երեկ, 09:29
Երևանում ծառը, որի մասին բազմիցս ահազանգել են, տապալվել է՝ վնասելով գազախողովակներ, ավտոմեքենաներ
31420.07.2026, 23:48