Հինգշաբթի, 07 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +33 °C

Պահեստազորայինների վարժական հավաքները կանցկացվեն սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը

Պահեստազորայինների վարժական հավաքները կանցկացվեն սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը
160
Այսօր, 11:18

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց 2025 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ՝ երեք ամիս ժամկետով:
«Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների՝
1) ռազմական ունակությունների կատարելագործման,
2) մասնագիտական վերապատրաստման,
3) մասնագիտական պատրաստման,
4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով»,- ասված է որոշման նախագծում։