«Մետաղական ջարդոնի անվան տակ ՀՀ-ից գործարանների սարքավորումներ էին արտահանվում»․ Գևորգ Պապոյան

«Հայաստանը մետաղի ջարդոն արտահանող երկրից վերածվել է պատրաստի մետաղական արտադրանք թողարկող և ներքին շուկան ամբողջությամբ բավարարող, ինչպես նաև արտահանման հավակնություն ունեցող երկրի»,-Կառավարության նիստում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով պողպատե ամրանների ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և հիմնական լիցենզիայի ձևը սահմանելու մասին որոշման նախագիծը։
«Տասնամյակներ շարունակ Հայաստանից մետաղական ջարդոնի անվան տակ արտահանվում էին գործարանների սարքավորումներ, ամբողջ հոսքագծեր, տարբեր տեսակի մետաղներ, ավտոմեքենաների կմախքներ։ Հետո կառավարությունը որոշեց տուրք դնել, և որոշակի խոչընդոտներ ստեղծվեցին դրանց արտահանման հետ կապված»,- ասաց Պապոյանը՝ հավելելով, որ այս ամենի արդյունքում Հայաստանում ստեղծվել են մետաղների մշակման ձուլարաններ, գործարաններ։

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
27019.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
25319.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
152016.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
124615.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
73914.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
164213.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
74812.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
199110.11.2026, 19:37