Հինգշաբթի, 07 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +33 °C

«Իջևանում աշխատող հնդիկները պայմանագրից դուրս պահանջներ են ներկայացրել»․ Ոսկան Սարգսյան

«Իջևանում աշխատող հնդիկները պայմանագրից դուրս պահանջներ են ներկայացրել»․ Ոսկան Սարգսյան
65
Այսօր, 14:42

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իջևանում աշխատող հնդիկները, պայմանագրից դուրս, աշխատավարձի բարձրացում և այլ պահանջներ են ներկայացրել։
Օգոստոսի 6-ի երեկոյան Իջևանում Հնդկաստանի մի խումբ քաղաքացիներ, ովքեր աշխատում են Իջևանի կարի արտադրամասում, փակել են միջպետական ճանապարհը։ Հեռախոսազրույց ունեցա «ԻՋ գրանդ տեքստիլ» ընկերության տնօրեն Մհեր Միրզոյանի հետ։ Նա ասաց, որ իրենց կարի արտադրամասւմ աշխատում է 205 հնդիկ, ովքեր 3 տարվա աշխատանքային պայմանագիր ունեն։ Բողոքի գործողություն կատարած հնդիկներին աշխատավարձի պարտքեր չկան, բողոքավորները պայմանագրից զատ, պահանջել են աշխատավարձի 40 հազար դրամ բարձրացում, աշխատանքային ժամերի կրճատում։ Ընկերությունը կարի արտադրամասում աշխատող յուրաքանչյուր հնդիկի շաբաթական 7 հազար դրամ է վճարում՝ որպես սննդի ծախս, արտադրամասին կից հնդիկների համար հանրակացարան է գործում, այնտեղ կան լվացքի մեքենաներ և այլն։ Բողոքավոր հնդիկները աշխատավարձի բարձրացումից զատ պահանջել են նաև, որ ընկերությունը հոգա հնդիկների բժշկական վիրահատությունների գումարը, վճարի Հնդկաստան վերադառանալու չվերթների տոմսերի գինը, սակայն նման կետեր նրանց հետ կնքված աշխատանքային պայմանագրում չկան։ Պայմանագրով նախատեսված է, որ ընկերությունը 3 տարի աշխատած հնդիկին վճարում է Հնդկաստան վերադառնալու տոմսի գինը։ Մհեր Միրզոյանը նշեց, որ հնդիկների մեջ կան սադրիչներ, ովքեր իրենց գործընկերներին սպառնալիքով հանել են բողոքի ակցիայի, սպառնալով, որ գիշերը իրենք կգնան, ակցիային մասնակցել հրաժարվողներին կմորթեն։ Մ․ Միրզոյանը հայտնեց, որ իրենք սպասում են Հնդկաստանի դեսպանատան աշխատակիցների, որպեսզի նրանց հետ խնդիրը քննարկեն»։

Իջևանում աշխատող հնդիկները փակել են Իջևան-Երևան ճանապարհը
Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան