Հինգշաբթի, 07 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +29 °C

«Հարյուրավոր երեխաներ ամեն օր հաղթահարում են մաշված, վտանգավոր աստիճանները»․ Ոսկան Սարգսյան

«Հարյուրավոր երեխաներ ամեն օր հաղթահարում են մաշված, վտանգավոր աստիճանները»․ Ոսկան Սարգսյան
112
Այսօր, 17:24

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս աստիճանները տանում են դեպի Երևանի Ավան թաղամասում գտնվող Գալինա Ստարավոյտովայի անվան թիվ 177 հիմնական դպրոց, աստիճանները դպրոցի շենքից մոտ 30 մետր են հեռու։ Շուտով սեպտեմբեր է, հարյուրավոր երեխաներ ամեն օր հաղթահարում են մաշված, վտանգավոր աստիճանները։ Ձմռանը դրանք շատ վտանգավոր են երեխաների, չափահասների, հատկապես՝ ծերերի համար։ 2024 թվականին 714 միլիոն դրամ պարգևավճարներ բաժանած Երևանի քաղաքապետարանը գումար չունի կիսաքանդ աստիճանները նորոգելու համար»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան