Հինգշաբթի, 07 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +32 °C

«Մեր խմելու ջրի ակունքներն ադրբեջանցիների հսկողության տակ է»․ Վերին Շորժայի բնակիչ

«Մեր խմելու ջրի ակունքներն ադրբեջանցիների հսկողության տակ է»․ Վերին Շորժայի բնակիչ
113
Այսօր, 15:24

«Ամբողջ մեր տարածքը շրջափակված ա ադրբեջանական զորքերով։ Ավտոմատի պատրոնին հասանելի է, անգամ գյուղի մեջը կարան մարդ խփեն»,- «Նյուզ»-ի հետ զրույցում ասել է Վերին Շորժայի վարչական պատասխանատու Աշոտ Մադոյանը։

Նա ընդգծել է, որ մոտ 2000 հա-ի չափ ադրբեջանցիներն արդեն Վերին Շորժայի տարածքի մեջ են՝ խոտհարքներ, արոտներ։ «Մեր խմելու ջրերի ակունքներն էլ իրենց հսկողության տակ է։ Անասուններն էլ շատ հաճախ անցնում են իրենց կողմ, իրենք էլ խփում են»,- նշել է Աշոտ Մադոյանը։

Բնակչի խոսքով՝ գյուղի հիմնական խնդիրը ապահովությունն է, ապահովություն չկա, դրա համար էլ գյուղատնտեսական աշխատանքներ չեն անում։ Մարդիկ վախենում են, որովհետև կրակում են, նույնիսկ տրակտորիստների, գյուղատնտեսական աշխատանքներ կատարողների վրա։

«Մեր խմելու ջրի ակունքները ադրբեջանցիների հսկողության տակ է»․ Վերին Շորժայի բնակիչ