Սի Ցզինպինը ողջունել է ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների բարելավումը

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը (ՉԺՀ) ողջունում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կապերի պահպանումը և հարաբերությունների բարելավումը։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հաղորդում է չինական CCTV հեռուստաալիքը։
«Չինաստանը ուրախ է տեսնել, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն պահպանում են կապերը, բարելավում են փոխադարձ հարաբերությունները և նպաստում ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորմանը», - ասել է նա։
Պուտինի և Սի Ցզինպինի հեռախոսազրույցը տեղի է ունեցել այսօր՝ օգոստոսի 8-ին։
Զրույցը տեղի է ունեցել Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում։ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների մեկնարկով հակամարտության կարգավորման գործընթացում վճռորոշ փուլ է սկսվել։
Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնության են եկել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հանդիպում անցկացնելու հարցում։ Այն կկայանա առաջիկա օրերին, հավանաբար՝ հաջորդ շաբաթ, վայրը արդեն որոշված է։ Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Կրեմլը հույս ունի, որ այդ շփումները կլինեն հաջող և արդյունավետ։

«Բրյուսելը փորձում է նսեմացնել Վրաստանի՝ կապող օղակի դերը». Պապուաշվիլի
5016:49
«Ընդդիմության թեկնածուն մահացել է պետության պատասխանատվության տակ գտնվող տարածքում»․ Մեսրոպ Եսայան
5116:36
«Ո՞ւր էիք, երբ շուրջ 2 ամիս երեխայիս զրկել էին ինձ հետ հեռախոսազանգից»․ Արեգնազ Մանուկյան
7716:06
«Օկուպանտները ոչ միայն երեք կողմից շրջապատել են Ներքին Հանդը, այլև ոչնչացնում են թանկարժեք անտառը»․ Վահե Սարուխանյան (լուսանկար)
7016:00
«Հայաստանը կարող է վերականգնել ՀԱՊԿ-ում իր ձայնի իրավունքը, եթե ներգրավվի կազմակերպության աշխատանքներում». Ջաբարով
11415:55
«Աբու Դաբիում բանակցությունների ընթացքում երկրների՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարց չի քննարկվել». Պեսկով
13315:25
«Հանրային տրանսպորտի ոլորտում աշխատողների անվտանգությունն ու առողջությունը պետք է լինեն առաջնահերթություն»․ Սարգիս Տեր-Եսայան
7515:18
«Թուրքական երազանքը չի փոխվել, փոխվել են միայն թղթաբանությունն ու մարտավարությունը»․ Արմեն Հովասափյան
8613:18