Բայրամովը և Ֆիդանը քննարկել են Վաշինթոնում կայացած հանդիպման արդյունքները

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել։
Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվականները՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը շնորհավորել է Ադրբեջանին Վաշինգթոնում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման ժամանակ ձեռք բերված պատմական նվաճումների կապակցությամբ։
Զրուցակիցները ընդգծել են, որ ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև ԱՄՆ նախագահի մասնակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ստորագրված համատեղ հռչակագիրը, մեծ նշանակություն ունեն տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար։ Նշվել է, որ խաղաղության պայմանագրի նախաստորագրումը և ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և համապատասխան կառույցների լուծարման համատեղ կոչը նշանակալի ներդրում են խաղաղության գործում։ Նախարարները հույս են հայտնել, որ այդ կառույցները լուծարելու վերաբերյալ ԵԱՀԿ որոշումը կկայացվի մոտ ապագայում։

«Բրյուսելը փորձում է նսեմացնել Վրաստանի՝ կապող օղակի դերը». Պապուաշվիլի
5016:49
«Ընդդիմության թեկնածուն մահացել է պետության պատասխանատվության տակ գտնվող տարածքում»․ Մեսրոպ Եսայան
5116:36
«Ո՞ւր էիք, երբ շուրջ 2 ամիս երեխայիս զրկել էին ինձ հետ հեռախոսազանգից»․ Արեգնազ Մանուկյան
7716:06
«Օկուպանտները ոչ միայն երեք կողմից շրջապատել են Ներքին Հանդը, այլև ոչնչացնում են թանկարժեք անտառը»․ Վահե Սարուխանյան (լուսանկար)
7016:00
«Հայաստանը կարող է վերականգնել ՀԱՊԿ-ում իր ձայնի իրավունքը, եթե ներգրավվի կազմակերպության աշխատանքներում». Ջաբարով
11415:55
«Աբու Դաբիում բանակցությունների ընթացքում երկրների՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարց չի քննարկվել». Պեսկով
13315:25
«Հանրային տրանսպորտի ոլորտում աշխատողների անվտանգությունն ու առողջությունը պետք է լինեն առաջնահերթություն»․ Սարգիս Տեր-Եսայան
7515:18
«Թուրքական երազանքը չի փոխվել, փոխվել են միայն թղթաբանությունն ու մարտավարությունը»․ Արմեն Հովասափյան
8613:18