Իրանը ողջունել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունը

Իրանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կետերի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային, որի հայտարարությունը հրապարակվել է Իրանի արտաքին գործերի նախարարության կայքում։ «Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի կետերի վերաբերյալ համաձայնության ձեռքբերման մասին լուրը՝ սա համարելով անհրաժեշտ և կարևոր քայլ Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հասնելու ուղղությամբ։ Արտաքին գործերի նախարարության խոսնակը հույս է հայտնել, որ երկու կողմերի՝ երկխոսության միջոցով վեճերը լուծելու հանձնառության շնորհիվ շուտով ականատես կլինենք երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը և տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատմանը։

«Բրյուսելը փորձում է նսեմացնել Վրաստանի՝ կապող օղակի դերը». Պապուաշվիլի
5016:49
«Ընդդիմության թեկնածուն մահացել է պետության պատասխանատվության տակ գտնվող տարածքում»․ Մեսրոպ Եսայան
5116:36
«Ո՞ւր էիք, երբ շուրջ 2 ամիս երեխայիս զրկել էին ինձ հետ հեռախոսազանգից»․ Արեգնազ Մանուկյան
7716:06
«Օկուպանտները ոչ միայն երեք կողմից շրջապատել են Ներքին Հանդը, այլև ոչնչացնում են թանկարժեք անտառը»․ Վահե Սարուխանյան (լուսանկար)
7016:00
«Հայաստանը կարող է վերականգնել ՀԱՊԿ-ում իր ձայնի իրավունքը, եթե ներգրավվի կազմակերպության աշխատանքներում». Ջաբարով
11415:55
«Աբու Դաբիում բանակցությունների ընթացքում երկրների՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարց չի քննարկվել». Պեսկով
13315:25
«Հանրային տրանսպորտի ոլորտում աշխատողների անվտանգությունն ու առողջությունը պետք է լինեն առաջնահերթություն»․ Սարգիս Տեր-Եսայան
7515:18
«Թուրքական երազանքը չի փոխվել, փոխվել են միայն թղթաբանությունն ու մարտավարությունը»․ Արմեն Հովասափյան
8613:18