«Թրամփը կարևորում է ընտանեկան արժեքները, ինչպես նաև ադրբեջանական ժողովուրդը»,- երեկ Վաշինգթոնում տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նապագահ Իլհամ Ալիևը։ «Մինվալ»-ը հրապարակել է նրա հարցազրույցի հիմնական կետերը․
Տրանզիտային ներուժի զարգացման մասին «Մենք ցանկանում ենք, որ մեր տարածքով անցնող միջանցքները ավելի ակտիվորեն ներգրավված լինեն բեռնափոխադրումների մեջ։ Սա բերում է գումար, ստեղծում է աշխատատեղեր, ստեղծում է քաղաքական ազդեցություն»,- ասել է Ալիևը։
Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի և տարածաշրջանային կապի մասին «Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված համաձայնագիրը հստակ ցույց է տալիս մեր մտադրությունները, ցույց է տալիս, որ մենք ուզում ենք խաղաղություն։ Բայց մենք նաև ուզում ենք կապ։ Մենք ցանկանում ենք մեր երկրի երկու մասերի միջև ինտեգրացիա անվտանգ միջանցքի միջոցով, որը բազմաթիվ հնարավորություններ կբացի ամբողջ տարածաշրջանի, հենց Հայաստանի համար»։
Exxon-ի և SOCAR-ի միջև հուշագրի մասին «Մենք հավատում ենք այս նախագծի ապագային։ Եթե մենք չհավատայինք, չէինք մասնակցի ստորագրման արարողությանը»։
Բայդենի վարչակազմի քաղաքականության մասին «Գիտեք, թե քանի լուրերի, քանի սադրանքների ենք մենք բախվել վերջին հինգ տարիների ընթացքում... Եվ այս ադրբեջանաֆոբիայի շարժիչ ուժը Բայդենի վարչակազմն էր: Մենք չենք ուզում ժամանակ վատնել: Ես նախորդ ԱՄՆ վարչակազմի չորս տարիները համարում եմ կորած տարիներ: Ցավոք, Բայդենի վարչակազմի օրոք ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները դարձել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների պատանդը»:
Օգոստոսի 8-ի կարևորության վերաբերյալ «Ես օգոստոսի 8-ը համարում եմ պատմական օր մեր միջպետական հարաբերություններում, որը շատ դրական հետևանքներ կունենա ամբողջ տարածաշրջանի համար: Իհարկե, այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցածը շատ կարևոր կլինի նաև ամբողջ տարածաշրջանի, բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են խաղաղություն, կայունություն և բարգավաճում Հարավային Կովկասում»:
Դոնալդ Թրամփի հետ անձնական հարաբերությունների վերաբերյալ «Նախագահ Թրամփը խաղաղություն և շոշափելի արդյունքներ է բերում: Այս տեսանկյունից ես բարձր եմ գնահատում մեր անձնական հարաբերությունները: Նախագահ Թրամփի հետ մեր առաջին հանդիպումը շատ բարեկամական, սրտառուչ և արդյունքի վրա կենտրոնացած էր: Նախագահ Թրամփի նկատմամբ իմ անձնական վերաբերմունքը միշտ շատ դրական է եղել: Նա այնպիսի մարդ է, որը գնահատում է ընտանեկան արժեքները, ինչպես նաև ադրբեջանական ժողովուրդը: Այսօր ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններում նոր էջ է բացվում»:
Ռազմավարական գործընկերության կանոնադրության մասին «Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը հստակորեն սահմանում է համագործակցության ապագա ոլորտները: Դրանք ներառում են փոխադարձ ներդրումներ, էներգետիկա, տրանսպորտային հաղորդակցություններ, տարանցիկ տրանսպորտ, անվտանգություն, արհեստական բանականություն, պաշտպանական համագործակցություն և այլ հարցեր: Ես ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության ձևաչափի մեր մեկնարկը համարում եմ պատմական իրադարձություն: Վստահ եմ, որ այս այցի կոնկրետ արդյունքները կերևան մոտ ապագայում»: