«ՀՀ կառավարության «խաղաղության խաչմերուկ» ծրագիրը վախենամ դառնա «պատերազմի խաչմերուկ»». Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գրառումը. «Օգոստոսի 8-ի Վաշինգթոնում ԱՄՆ միջանցք տամադրելու ՀՀ իշխանությունների որոշումը տալիս է իր «պտուղները»։ Մի քանի խոշոր չինական ընկերություն չեն մասնակցի օրերս ՀՀ կառավարության կողմից մրցույթ հայտարարած Հս-Հարավ մագիստրալի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարությանը։ Այս հատվածում են գտնվում Բարգուշատի և Քաջարանի թունելները (համապատասխանաբար 9.7 և 7.2 կմ երկարությամբ)։ Գորիս-Կապան ճանապարհը թշնամուն հանձնելուց հետո սա միակ հույսն էր, որ կվերականգներ ՀՀ-Իրան տրանսպորտային լիարժեք կապը։ Բազալտի ապարների մեջ թունել ծակել աշխարհում կարող են միայն մի քանի չինական ընկերություն։ Այս ճանապարհի գործարկման պարագայում չինական «One road one belt» մետաքսի ճանապարհը գալու էր Իրան ու ապա ՀՀ միջով գնալու էր վրացական Անակլիա նավահանգիստ ու ապա նավով ծովով, Դանուբ գետով հասներ Եվրոպայի խորքերը։ Չինաստանի համար այս տարբերակն էր ընտրված. այս ճանապարհին թուրքական պետություններ չպիտի լինեին։ Հիմա դա վտանգված է. հայտնի չէ, ամերիկացիներն ու թուրքերը թույլ կտա՞ն, որ Իրանից եկող մայրուղին հատի Մեղրու միջանցքը։ ՀՀ կառավարության «խաղաղության խաչմերուկ» ծրագիրը վախենամ դառնա «պատերազմի խաչմերուկ»։ Հուսանք, որ այնուամենայնիվ մի քանի կարող ընկերություններ կմասնակցեն մրցույթին»:

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
268Երեկ, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
781Երեկ, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
32412.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
31612.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
25912.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
61311.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
92911.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
29511.08.2026, 16:54