Երեքշաբթի, 12 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Նուբարաշենի աղբավայր․ ինչպես թքած ունենալ մարդկանց առողջության վրա»․ Այսեր Ղազարյան

«Նուբարաշենի աղբավայր․ ինչպես թքած ունենալ մարդկանց առողջության վրա»․ Այսեր Ղազարյան
59
Այսօր, 17:30

Անտառագետ, ՇՄ նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անտերություն կամ ինչպես թքած ունենալ մեծահասակների և երեխաների առողջության վրա..․
Երեք օր է, ինչ Նուբարաշենի աղբավայրն այրվում է։ Ծխի շերտով են պատվել հարակից համայնքները, ծխի հոտը զգացվում էր ամբողջ Երևանում։ Հրդեհի առաջին օջախը գրանցվել էր օգոստոսի 9-ին տեղական ժամանակով 02:03:00, VIIRS/NOAA-20 արբանյակով:
Հաշվարկելու համար, թե ինչպիսի և ինչ քանակությամբ վտանգավոր գազեր են նվազագույնը արտանետվելու դեպի մթնոլորտ մոտ 5 հա մակերեսով պոտենցիալ այրման գոտիով աղբավայրի այս հատվածի այրումից, պետք է հաշվի առնել տարբեր գործոններ, այդ թվում՝ թափոնների բաղադրությունը, այրման ջերմաստիճանը, եղանակային պայմանները և տեղական բնապահպանական կանոնները: Ահա հիմնական գործոնների բաժանումը.
1. Թափոնների բաղադրությունը
Նուբարաշենի աղբավայրում բաղկացած է տարբեր թափոններից, այդ թվում պլաստմասսային, ռետինե, տեքստիլային, առավել վտանգավոր նյութերից (օրինակ՝ մարտկոցներ, քիմիական նյութեր) և այլն: Այս նյութերի քիմիական բաղադրությունը ազդում է այրման ժամանակ արտազատվող աղտոտիչների վրա և որպես կանոն նմանատիպ աղբավայրերի այրման հետևանքով արտանետվող որոշ տարածված աղտոտիչներ ներառում են.
• PM 2.5. ածխածնի մոնօքսիդ (CO), ազոտի օքսիդներ (NOx), ծծմբի երկօքսիդ (SO2), ցնդող օրգանական միացություններ (VOCs), դիօքսիններ եւ ֆուրաններ՝ թունավոր միացություններ և այլն։
2. Այրման պայմանները.
Բարձր այրման ջերմաստիճանը և ավելի ամբողջական այրումը նվազեցնում է թունավոր գազերի եւ մասնիկների արտազատումը: Ներքևում տեղադրված տեսանյութից (09.08.20252., ժամը 14:00 դրությամբ) երևում է, որ տարածքում դիտվում է թերայրում:
• Քամու և եղանակային պայմաններ.
Քամին կարող է տարածել աղտոտիչները ավելի մեծ տարածքում: Դիտարկման ընթացքում քամին հարավ-արևելյալ ուղղությամբ էր, բայց օրվա տարբեր ժամերին այն անընդհատ փոփոխվում է և մայրաքաղաքում շոգ եղանակի հետ միասին անտանելի և առողջության համար վտանգավոր պայմաններ են ստեղծվում:
3. Աղբավայրի չափը և խտությունը.
•5 հեկտար տարածքում թափոնների քանակը (քաշը կամ ծավալը) կորոշի ընդհանուր արտանետված աղտոտվածությունը: Եթե աղբավայրի աղբի շերտի խտությունը բարձր է, ապա այն կարող է ավելի շատ աղտոտում առաջացնել, քանի որ այրվում է նյութերի ավելի մեծ զանգված։
Արտանետումների գնահատում.
Կոպիտ հաշվարկ կատարելու համար մենք կարող ենք օգտագործել ընդհանուր արտանետումների գործոնները (այրված թափոնների միավորի աղտոտման քանակը) կոշտ թափոնների համար։ Այս գործոնները տարբեր են, բայց, օրինակ 1 տոննա կոշտ թափոնների այրման դեպքում կարող է արտազատվել մոտավորապես 0,5-1 կգ PM 2.5, 1-2 կգ ածխածնի օքսիդ և 0,5-2 կգ ազոտի օքսիդներ: Կոպիտ հաշվարկներով 1 մ3 ծավալով աղբը կշռում է մոտ 500 կգ, իսկ աղբավայրերում կույտի բարձրությունը կարող է տարբեր լինել։ Եթե ընդունենք, որ աղբավայրում աղբի շերտը 1 մետր բարձրություն ունի (իսկ Նուբարաշենում այն ավելի բարձր է) և հավասարաչափ բաշխված է այրվող մոտ 5 հեկտար մակերեսով տարածքի վրա, ապա դա մոտ 50,000 մ3 ծավալով թափոն է, կամ մոտ 25,000 տոննա:
2. Եթե մենք կիառում ենք արտանետման գործոններ, ինչպիսիք են՝
• 0.5 կգ PM մեկ տոննա թափոնի համար
• 1 կգ CO մեկ տոննա թափոնների համար
• 1 կգ NOx մեկ տոննա թափոնների համար
ապա.
• PM 2.5: 25,000 տոննա × 0,5 կգ = 12,500 կգ (12,5 տոննա)
• CO: 25,000 տոննա × 1 կգ = 25,000 կգ (25 տոննա)
• NOx: 25,000 տոննա × 1 կգ = 25,000 կգ (25 տոննա)
Սրանք մոտավոր գնահատականներ են, և իրական արտանետումների մակարդակը և շրջակա միջավայրում տարածման պատկերը կարող է տարբեր լինել՝ կախված թափոնների իրական բաղադրությունից, այրման պայմաններից եղանակային պայմաններից, քամու արագությունից, օրոգրաֆիայից և որոշ այլ գործոններից։
Կրկին հիշեցնեմ, որ քաղաքային աղբավայրերի այրման հետևանքով աղտոտված օդը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ մարդկանց առողջության վրա, հատկապես խիտ բնակեցված տարածքներում։ Աղտոտիչները, ինչպիսիք են PM2.5-ը և դիօքսինները կարող են առաջացնել մասնավորապես շնչառական, սրտի և քաղցկեղային հիվանդություններ։ Այս աղտոտիչների երկարատև ազդեցությունը կարող է զգալիորեն ազդել ինչպես մարդու առողջության, այնպես էլ էկոհամակարգերի վրա։
Այստեղ չեմ ներկայացնի, թե ինչ պետք է և պարտավոր էին անել համապատասխան պետական կառույցները, մասնավորապես ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն ու ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը, որպեսզի գոնե նվազեցնեն նմանատիպ ռիսկերը, տվյալ դեպքում դանդաղ գործողությամբ այս «քիմիական զենքի» վտանգավոր ազդեցությունը»։

Աղբյուրը`   Այսեր Ղազարյան