«Անտարկտիդայի ափերի մոտ առաջին անգամ շնաձուկ են նկատել»․ #AP

Ավստրալացի գիտնականների խումբն առաջին անգամ շնաձուկ է նկատել Հարավային Շետլանդյան կղզիների մոտ՝ Անտարկտիկայի ջրերում: Այս մասին հայտնում է Associated Press (AP) գործակալությունը։
«Մենք չէինք սպասում այնտեղ շնաձկներ տեսնել, քանի որ կա կանոն, որ Անտարկտիկայում դրանք չկան»,- հայտարարել Է Արևմտյան Ավստրալիայի համալսարանի պրոֆեսոր Ալան Ջեյմիսոնը: Նրա խոսքով՝ շնաձկանը նկարահանել են հատուկ հետազոտական սարքի վրա տեղադրված տեսախցիկով՝ մոտ 490 մ խորության վրա, որտեղ ջրի ջերմաստիճանը 1․27 աստիճան Ցելսիուս է:
Շնաձկան երկարությունը, որը «դանդաղ լողում էր ամայի ծովի հատակով», գնահատվում է 3-4 մ: «Սա փոքր շնաձուկ չէ»,- նշել է պրոֆեսորը։ Նա ենթադրել է, որ Անտարկտիդայի ափերի մոտ կարող են բնակվել նաև այլ շնաձկներ, որոնք սնվում են ծովի հատակ իջնող կետերի և հսկա կաղամարների մնացորդներով։
Լրատվամիջոցը պարզաբանել է, որ շնաձուկը լուսանկարվել է դեռևս 2025 թվականի հունվարին, սակայն համալսարանը միայն հիմա է նկարները և տեղեկատվությունը հրապարակելու թույլտվություն տվել։
Գիտնականներին հայտնի են անտարկտիկական բևեռային շնաձկները, որոնք բնակվում են Խաղաղ, Հնդկական և Ատլանտյան օվկիանոսների հարավային հատվածներում՝ Ավստրալիայի, Նոր Զելանդիայի և Հարավաֆրիկյան Հանրապետության ափերի մոտ։

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
148720.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
77019.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
85818.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
93816.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
104114.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
106113.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
123610.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
134807.10.2026, 01:06