Պաշտպանները պնդում են, որ Նարեկ Սարգսյանն առնչություն չունի կնոջ սպանության հետ
![]() 106 Այսօր, 14:00 Մրգավետ Գյուղի բնակիչ Նարեկ Սարգսյանի փաստաբանները՝ Նարեկ Վարդանյանն ու Աննա Ծառուկյանը ասուլիս են հրավիրել, որտեղ ներկայացրել են որոշ դրվագներ դատական գործից՝ փորձելով ցույց տալ, որ Նարեկ Սարգսյանն առնչություն չունի կնոջ սպանության հետ: Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանը մեղադրվում է 2022 թվականի մայիսին կնոջը՝ ԵՊՀ դասախոս Տաթևիկ Աբրահամյանին երեք տարեկան երեխայի աչքի առաջ խեղդամահ անելու մեջ։ «Կասկածներ կան ահռելի միջամտությունների մասին։ Դեպքը տեղի է ունեցել 2022 թվականի մայիսի 4-ին, ըստ մեղադրանքի՝ ժամը երեկոյան 9։15-ից մինչև 11։ 20-ն ընկած հատվածում։ Այս ձևակերպումը քննիչը տալիս է այն պարագայում, երբ իր ձեռքի տակ իր կողմից վերցրած ապացույցով հիմնավորվում է, որ ոչ միայն Նարեկ Սարգսյանը մինչև 10։45 եղել է այլ վայրերում՝ ալեհավաք կայանների կողմից արձանագրված, այդ թվում նաև տուժողը մինչև քննիչի կողմից նշված 11։20 ընկած հատվածում եղել է դրսում»,- հայտնել է փաստաբան Աննա Ծառուկյանը։ Փաստաբանը նշել է նաև, որ անհամաձայնություններ կան դատաբժշկական փորձաքննությունների և շտապօգնության բժիշկների ցուցմունքների մեջ։ Ամիսներ առաջ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում դատական նիստի ընթացքում դահլիճում գտնվող տղամարդկանցից մեկը հայտարարել էր, թե իրականում ինքն է սպանել Տաթևիկ Աբրահամյանին, ապա՝ դիմել փախուստի, ինչից հետո իրավիճակը նիստերի դահլիճում լարվել էր: Հաջորդիվ՝ փաստաբանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել, որ քննություն իրականացվի, պարզեն՝ այդ տղան ինչ կապ կարող է ունենալ, ինչից դրդված, գուցե նա է արել, գուցե՝ ոչ։ Այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադառնալով այդ հարիցն՝ փաստաբանն ասել է, որ այդ ուղղությամբ դատարանը որևէ քայլ չի ձեռնարկել: |
«Դե բռնվեք. բոլոր կեղծիքները բացահայտելու ենք»․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
8515:48«Իսկ Սոնա Մնացականյանի իրավահաջորդը որևէ փոխհատուցում չի ստացել»․ Րաֆֆի Ասլանյան
8215:00«Երևանցիներից կթում են ռեկորդային տուրքեր, բայց քաղաքը մնում է փոշու ու ջրհեղեղի տակ»․ Սոնա Աղեկյան
11714:42«Տունն են փողոցի մեջ սարքե՞լ, թե՞ մայթն է տան միջով անցնում»․ Արթուր Չախոյան
17314:36«Սիրիայի ահաբեկիչները ստիպում են հայ քրիստոնյա կնոջն ընդունել իսլամ, որպեսզի դեղորայք տան»․ Արտյոմ Չերնամորյան (տեսանյութ)
11814:24Մադոննան Հռոմի պապին կոչ է արել այցելել Գազա
15114:12Պաշտպանները պնդում են, որ Նարեկ Սարգսյանն առնչություն չունի կնոջ սպանության հետ (տեսանյութ)
10514:00«Ջերմային ալիքը չի դադարում Եվրոպայի մեծ մասում». Լևոն Ազիզյան
12413:36