«Ադրբեջանն առևտրի գնաց Հայաստանի հաշվին»․ Հայկ Խանումյան
![]() 223 Երեքշաբթի, 12 օգոստոսի, 2025 թ., 12:00 Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչո՞վ է վտանգավոր Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Տգիտությամբ։ Այդ տգիտությունը բերել է պատերազմի կառավարման տապալման և պարտության, այդ տգիտությունը բերում է խաղաղության տապալման։ Առնվազն 2021թ. Նիկոլ Փաշինյանին գրավոր և հրապարակային առաջարկվում է նախաձեռնող լինել, կառուցել Մեղրի ճանապարհների հանգույցը (ավտոմատացված սպասարկմամբ, արևելք-արևմուտք, հյուսիս-հարավ ուղղություններով), այս հարցում լինել նախաձեռնող և իրավիճակի տերը։ Սակայն նա գնաց այլ ճանապարհով՝ նախաձեռնությունը զիջեց Ադրբեջանին, վերջինս էլ այն վաճառեց ԱՄՆ-ին՝ ստանալով համար մեկ գերտերության հետ ռազմավարական համագործակցության հնարավորություն։ Ընդ որում, Ադրբեջանը ոչինչ չզիջեց, ուղղակի առևտրի գնաց Հայաստանի հաշվին։ Սա է ամենալուրջ խնդիրը։ Ինքնիշխանության անկումը հենց սա է, երբ այլ կողմերը քո հաշվին առևտուր են անում»։ Աղբյուրը` Հայկ Խանումյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
