Բողոքի ակցիա՝ կնոջ սպանության մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանին ազատ արձակելու պահանջով
![]() 444 Հինգշաբթի, 10 ապրիլի, 2025 թ., 14:48 Այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել Մրգավետ գյուղի բնակիչ Նարեկ Սարգսյանի հարազատները, ընկերները։ Նրանք պահանջում էին ազատ արձակել և արդար դատավարություն անցկացնել համագյուղացու նկատմամբ։ Նիստն ընդմիջվել է, իսկ այդ ընթացքում հայտնի է դարձել, որ դատական կարգադրիչներից մեկը մահացել է։ «Նիստերի դահլիճում գտնվող տղամարդկանցից մեկը հայտարարել է, թե իրականում ինքն է սպանել Տաթևիկ Աբրահամյանին, ապա՝ դիմել փախուստի, ինչից հետո իրավիճակը նիստերի դահլիճում գերլարվել է, անգամ դատական կարգադրիչը, որը կարգավորում էր նիստերի դահլիճը, մահացել է ՝ սրտի կանգից»,- այս մասին գրել էր «Փաստինֆո»-ն։ Այսօր բողոքի ակցիայի ժամանակ Նարեկ Սարգսյանի հարազատները պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ․ «Մենք ցանկանաում ենք բոլոր նյութերով հիմնավորել, որ Նարեկ Սարգսյանին ապօրինաբար պահում են անազատության մեջ։ Մենք փաստացի մի իրավիճակում ենք, որ դատարանում անձը կարող է խոստովանել, որ կատարել է սպանություն, ու դրանից հետո ոչ միայն նրան ազատ են արձակում, այլև որևէ գործողություն չի իրականացվել։ Մինչ այս պահը վարույթ նախաձեռնելու որոշում չենք ստացել»,- ասաց փաստաբան Աննա Ծառուկյանը։
|

«Իրանում իրավիճակն ազդում է Հայաստանի հետ առևտրի վրա». Ժաննա Վարդանյան.
7101:00
«Դեկտեմբերին ՀՀ ՊՆ-ն ունեցել է զրո զորավարժություն և զրո դաշտային պարապմունք». Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
11400:42
Մահացել է Վազգեն Սարգսյանի հայրը՝ Զավեն Սարգսյանը
10700:12
Թրամփը չի քննարկում Իրան ամերիկյան զորքեր տեղակայելու հարցը. Սպիտակ տուն
137Երեկ, 23:57
«Իրանում գոյություն ունի նման դեպքերի համար փոխհակակշռող երկու բանակ». Ապրես Զոհրաբյան
145Երեկ, 23:18
«Վաշինգթոնն ու Թել Ավիվը համակարգում են բողոքի ցույցերը՝ թե՛ ներսից, թե՛ դրսից». Մասուդ Փեզեշքիան
162Երեկ, 23:00
ԱՄՆ-ն օգտագործել է «գաղտնի զենք» Վենեսուելայում իր հատուկ գործողության ժամանակ. New York Post
266Երեկ, 22:49
Կուբայի իշխանությունները հայտարարել են, որ երկիրը կպաշտպանվի «մինչև արյան վերջին կաթիլը»
276Երեկ, 22:37
