«ՀԱԱՀ ագրոնոմիական ֆակուլտետի 5 մասնագիտություններում ընդունվել է 4 դիմորդ»․ Վահե Սարգսյան

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ահա այսպես են ինդուստրիալ, ագրարային, արտադրական հզոր ներուժ ունեցող երկիրը դարձնում թյուրքական ստրկությանն ապավինող չարչիանոց։
Ագրոնոմիական ֆակուլտետը թերևս Հայաստանի ագրարային համալսարանի կարևորագույն ֆակուլտետն է: ԵՊՀ գյուղատնտեսական ֆակուլտետի բազայի վրա է 1930 թ. հիմնադրվել Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը:
Ֆակուլտետն այսօր ունի 5 մասնագիտություն՝ «Ագրոնոմիա, սելեկցիա, գենետիկա», «Բույսերի պաշտպանություն», «Ջեմատնային ագրոտեխնոլոգիա», «Ագրոէկոլոգիա» և «Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում»:
Yerkir.am-ը տեղեկացավ, որ այս տարի այս 5 մասնագիտություններում ընդունվել է... ընդամենը 4 դիմորդ:
Ագրարային համալսարանը հրապարակել է այդ ողբերգական լուսանկարը. ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը սեպտեմբերի 1-ին դիմավորում է կարևորագույն ֆակուլտետ ընդունված 4 առաջին կուրսեցիներից 2-ին:
Համեմատության համար նշենք, որ ագրոնոմիական ֆակուլտետ 2017 թ. ընդունվել էր 157 դիմորդ:
Ահա ևս մի փաստ, թե վերջին տարիներին ինչպիսի «աննախադեպ» հաջողություններ է գրանցել ագրարային ոլորտը, և ինչպիսի հետաքրքրությունն կա ագրոնոմիական ֆակուլտետի նկատմամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Շինարարի և բուհի ղեկավարության համառ ջանքերի արդյունքում:
Էսպես որ գնա՝ հայ ժողովուրդը կամ այն, ինչ կմնա այդ քաղաքակրթաստեղծ հնամենի ժողովրդից, ոչ միայն թուրքական գյուղմթերքին երանի կտա, այլև կերազի, որ սեփական հողատարածքները թուրքական տեխնոլոգիաներով մշակող թուրք բեգերի մոտ սևագործություն անի:
Ահա Նիկոլ Փաշինյանի «ազատ, ինքնիշխան» պետության վերջին հանգրվանը»»:

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
72106.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
78304.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
81603.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
103230.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
117626.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
127624.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
136623.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
147220.10.2026, 22:48