Ի՞նչ ունեցվածքով հեռացավ Աննա Հակոբյանը առաջին տիկնոջ կարգավիճակից. «Ժողովուրդ»
![]() 255 Շաբաթ, 28 փետրվարի, 2026 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Աննա Հակոբյանը հաստատեց, որ բաժանվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից և հայտնեց, որ հեռանում է կառավարական առանձնատնից։ Քաղաքական դաշտում լայն արձագանք ստացած այս հայտարարության ֆոնին ներկայացնում ենք նրա 2024 թվականի գույքի, եկամուտների և ծախսերի տարեկան հայտարարագրի առանցքային տվյալները՝ հասկանալու, թե ինչ ֆինանսական և գույքային պատկերով է նա հեռանում առաջին տիկնոջ կարգավիճակից։ Միաժամանակ, 2024 թվականի ընթացքում նա օտարել է Շենգավիթում գտնվող բնակարանը՝ այն վաճառելով 45,500,000 դրամով։ Տարեվերջին, ըստ հայտարարագրի, նրա սեփականության տակ մնացել է միայն ժառանգությամբ ստացված բնակարանի 4/9 բաժնեմասը։ Հայտարարագրված են երեք ավտոմեքենա՝ Բոլոր մեքենաները ձեռք են բերվել մինչև իշխանափոխությունը, ինչը արձանագրված է նաև նախորդ տարիների հայտարարագրերում։ Աննա Հակոբյանը հայտարարագրել է բաժնեմաս՝ 29/05/2009թ. ձեռք բերված, 25,000 դրամ արժեքով։ Այլ խոշոր ներդրումներ կամ արժեթղթեր հայտարարագրում նշված չեն։ Հայտարարագրի համաձայն՝ տարեվերջին առկա է 49,350,000 դրամ փոխառություն, տրամադրված՝ Փոխառությունների տրամադրման պայմանները հայտարարագրում մանրամասն չեն ներկայացվում, սակայն գումարի չափը խոսում է էական ֆինանսական շրջանառության մասին։ 2024 թվականի ավարտին հայտարարագրված են հետևյալ դրամական միջոցները՝ Այսպիսով, միայն բանկային և կանխիկ միջոցների ընդհանուր ծավալը կազմում է տասնյակ միլիոնավոր դրամների համարժեք գումար։ 2024 թվականի ընթացքում հայտարարագրված եկամուտները ներառում են՝ Հայտարարագրում նշված ընդհանուր եկամուտը կազմել է 105,876,371 դրամ։ Տարեվերջին ստացված վարկերի մայր գումարի մնացորդը կազմել է 44,415,000 դրամ՝ նշված որպես կառուցվող շենքում բնակարանի ձեռքբերման նպատակով ներգրավված միջոց»։ |

Ադրբեջանական զինվորները մեկնել են Թուրքիա՝ զորավարժությունների
3621:18
Իսրայելը և «Հեզբոլլահը» հարվածում են իրար
7220:57
«Երբ ճշմարտությունն ակնհայտ է, բայց մեղավորները չեն պատժվում՝ դա այլևս սխալ չէ, համակարգ է». Արման Թաթոյան (տեսանյութ)
7120:48
«Ոչ նպաստ ունենք, ոչ թոշակ, 61 տարեկան եմ, գնամ մեռնե՞մ». բագրատաշենցի կինը՝ Նիկոլ Փաշինյանին
15519:42
Բողոքի ակցիա՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և իր չծնված երեխայի (լուսանկար)
20318:30
«Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղելու իր սխալը». Ստեփան Դանիելյան
21618:24
Նիկոլ Փաշինյանին շնորհվել է 2026-ի «Գերնիկա» մրցանակը
12618:18
«Միջերկրական ծովի շրջաններից մոտենում է հերթական ցիկլոնը». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
11918:06
