ՔՊ-ականների ախորժակը բացվել է․ 500-600 հազար դրամ թոշակ են ուզում․ «Հրապարակ»
![]() 182 Շաբաթ, 28 փետրվարի, 2026 թ., 09:24 «Հրապարակ»-ը գրում է․ «ՔՊ-ի՝ կենսաթոշակային տարիքի հասած պատգամավորները ներկուսակցական ընտրություններից և նախընտրական ցուցակում ոչ առաջատար տեղ գրավելուց հետո լրջորեն հետաքրքրվում են, թե խորհրդարանի լիազորությունների ավարտից հետո ինչքան պատգամավորական թոշակ են ստանալու։ Նրանցից մեկը մեզ հետ մասնավոր զրույցում չթաքցրեց, որ ակնկալում է պատգամավորի աշխատավարձին գրեթե հավասար թոշակ ստանալ։ «Իզուր տե՞ղն եմ այսքան թուքումուր կերել»,- բացատրում էր նա և կարծում էր, որ պետք է օրենքում փոփոխություն կատարել ու բարձրացնել թոշակները․ ոչինչ չանող մի նախարար 7-8 միլիոն դրամ պարգևավճար կստանա, նախկին պատգամավորները գոնե մի 500-600 հազար դրամ թոշակ չե՞ն ստանա՝ հարցնում էր նա։ Մենք պարզեցինք, որ պատգամավորական թոշակ ստանում են կենսաթոշակային տարիքում գտնվող այն նախկին պատգամավորները, որոնք մեկ ամբողջական ժամկետ պատգամավոր են եղել, դիցուք՝ նախորդ գումարման խորհրդարանը չավարտեց լիազորությունները՝ 2018-ի դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ եղան, և այդ գումարման պատգամավորները պատգամավորության թոշակից զրկվեցին։ Եթե այս խորհրդարանը մինչև նոր ընտրությունները չլուծարվի, ապա ներկայիս թոշակառու պատգամավորների բախտը կբերի, նրանք իրենց պատգամավորական աշխատավարձի 75 տոկոսի չափով, այսինքն՝ մոտ 400 հազար դրամի չափ ամսական թոշակ կստանան»։ |

Ադրբեջանական զինվորները մեկնել են Թուրքիա՝ զորավարժությունների
3621:18
Իսրայելը և «Հեզբոլլահը» հարվածում են իրար
7220:57
«Երբ ճշմարտությունն ակնհայտ է, բայց մեղավորները չեն պատժվում՝ դա այլևս սխալ չէ, համակարգ է». Արման Թաթոյան (տեսանյութ)
7120:48
«Ոչ նպաստ ունենք, ոչ թոշակ, 61 տարեկան եմ, գնամ մեռնե՞մ». բագրատաշենցի կինը՝ Նիկոլ Փաշինյանին
15519:42
Բողոքի ակցիա՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և իր չծնված երեխայի (լուսանկար)
20318:30
«Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղելու իր սխալը». Ստեփան Դանիելյան
21618:24
Նիկոլ Փաշինյանին շնորհվել է 2026-ի «Գերնիկա» մրցանակը
12618:18
«Միջերկրական ծովի շրջաններից մոտենում է հերթական ցիկլոնը». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
11918:06
