«Նյու Յորքում Թրամփը դե ֆակտո պարտվեց». Հակոբ Բադալյան
![]() 127 Չորեքշաբթի, 05 նոյեմբերի, 2025 թ., 16:06 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Իսկ այս ընթացքում, մինչ Թրամփը Վենեսուելայի «դիլեմայի» առաջ է, նա Միացյալ Նահանգներում կրում է թերփս առաջին նկատելի քաղաքական պարտությունը: Նյու Յորքի քաղաքապետ է ընտրվել ծագումով Աֆրիկայից՝ մահմեդական Զոհրան Մամդանին: Մամդանին մեծացել է հնդկական ընտանիքում, Հարավաֆրիկյան հանրապետությունից տեղափոխվել է ԱՄՆ ու ԱՄՆ քաղաքացիություն է ստացել 2018 թվականին: Առաջին անգամ ԱՄՆ խոշորագույն քաղաքի ղեկավարը կլինի մահմեդական, ու նափ՝ ներգաղթյալ: Մամդանին Թրամփի այսպես ասած գաղափարական հակառակորդն է, քննադատել է Թրամփի ներգաղթային սահմանափակումների քաղաքականությունը: Նյու Յորքի քաղաքապետի ընտրությունից առաջ Թրամփը հայտարարել էր, որ, եթե ընտրվի Մամդանին, ապա դաշնային կառավարությունը գումարներ չի հատկացնի Նյու Յորքին, քանի որ դա կլինի անիմաստ փ անարդյունավետ: Մամդանին հայտարարել է, որ Նյու Յորքը ներգաղթյալների քաղաք է փ այժմ քաղաքը կղեկավարի ներգաղթյալ: Ի դեպ, Մամդանին նափ քննադատել է Իսրայելի քաղաքականությունը, Գազայում Թել Ավիվի գործողություններն ու ամերիկյան ֆինանսավորումը Իսրայելին: Նյու Յորքի քաղաքապետի ընտրությունը փաստացի կարող է դառնալ բավականին էական մեկնակետ ներամերիկյան հասարակական-քաղաքական զարգացումների համար: Մի կողմից, եթե Մամդանիին հաջողվի Նյու Յորքում ունենալ կառավարման նկատելի արդյունքներ, դա կարող է նպաստավոր ռեսուրս լինել դեմոկրատների համար՝ համապետական ընտրության համատեքստում: Ինչ խոսք, խիստ չափազանցություն կլինի ասել, թե Նյու Յորքի քաղաքապետի ընտրությունն արտացոլում է ամերիկյան հանրության տրամադրությունները: Որքան էլ Նյու Յորքը խոշորագույն քաղաքն է, այդուհանդերձ իր էլեկտորալ շրջանակով անհամեմատելի է համապետական էլեկտորալ շրջանակի հետ: Այդ իմաստով, Նյու Յորքը իհարկե կարող է լինել նժարի մի քար: Մյուս կողմից, ինչպես ասում են՝ մի բան է ընտրվելը, մեկ այլ բան է ընտրությունից հետո խոստումները կատարել կարողանալը: Եվ այստեղ, Մամդանիի սայթաքումները կարող են «քարեր» ավելացնել Թրամփի նժարին: Այդպիսով, Նյու Յորքում Թրամփը դե ֆակտո պարտվեց, սակայն քաղաքականությունը անընդհատ պրոցես է, որում հաջողում է նա, ով կարողանում է ցանկացած իրավիճակ փոխել իր օգտին փ քաղել առավելագույնը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

Իսրայելը փակել է իր օդային տարածքը
010:54
Իսրայելը հարվածեց Իրանին (լուսանկար, տեսանյութ)
9210:45
«Բուրժուաավազակապետական հեղափոխություն չի լինելու»․ Ռուբեն Ռուբինյան
9510:00
«Խոսքս ուղղում եմ ազգային քաղաքական դաշտի գործիչներին»․ Վարուժան Գեղամյան
13009:00
«Իշխանության անօրինականությունների դեմն առնելու մեկ տարբերակ կա»․ Վահե Հովհաննիսյան
20903:06
«Ավելի լավ է մտածենք՝ ինչ ենք անելու Իրանի վրա հարձակման դեպքում»․ Նաիրի Հոխիկյան
29700:02
«Ի՞նչ եղավ հայկական արբանյակը, որի վրա մեշոկով փող էին ծախսել»․ Ոսկան Սարգսյան
181Երեկ, 23:48
«Ո՞վ է վճարելու թոշակների «բարձրացման» գինը»․ Սուրեն Սուրենյանց
180Երեկ, 23:42
