«Թուրքիայի տարածաշրջանային կշիռը մեծանալու է»․ Սուրեն Սարգսյան
![]() 288 Շաբաթ, 29 նոյեմբերի, 2025 թ., 03:06 Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջին օրերին հաճախ է քննարկվում, թե ինչու է ԱՄՆ-ը Հարավային Կովկասի գործընթացները դիտարկում թուրքական (թյուրքական) գործոնի տեսանկյունից։ Իրականում սա բավականին պրագմատիկ հաշվարկ է ամերիկյան արտաքին քաղաքականության համատեքստում և մեծ պատկերի միայն մի մասն է։ ԱՄՆ-ը Թուրքիային դիտարկում է որպես բնական պատնեշ, հակակշիռ և մրցակից Վաշինգտոնի հիմնական հակառակորդների՝ Ռուսաստանի և Չինաստանի (միանշանակ նաև Իրանի) դեմ։ Այսինքն՝ ուժեղ Թուրքիան (ներգրավված նաև թյուրքական աշխարհի գաղափարախոսական հենքում) կարող է խնդիրներ ստեղծել Մոսկվայի և Պեկինի համար՝ սկսած Հարավային Կովկասից և Սևծովյան տարածաշրջանից մինչև Կենտրոնական Ասիա և Մերձավոր Արևելք, որտեղ Ռուսաստանն ու Չինաստանը կենսական շահեր ունեն։ Աղբյուրը` Սուրեն Սարգսյան |

«ԱՄՆ-ն կշարունակի տնտեսական ճնշում գործադրել Իրանի վրա». Բեսենթ
15010:30
«Ինչո՞վ է պայմանավորված հայաստանյան ընտրությունների միջազգային նշանակությունը»․ Գարիկ Քեռյան
7610:00
«Պարտվող կողմը չի կարող պայմաններ թելադրել»․ Մեհդի Մոհամմադի
19409:42
Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարի ռեժիմը
19809:38
Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է. «Հրապարակ»
15009:18
Անձնական SMS-ները կարդալու հազարավոր թույլտվություններ են տվել դատարանները. «Ժողովուրդ»
12109:12
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագրի 3-րդ մասը (տեսանյութ)
11109:06
«Պետք է գնահատել ոչ թե վերջին ամիսների «խայծը», այլ ամբողջ 8 տարվա արդյունքը»․ Մանուել Մանուկյան
16402:06
