Չորեքշաբթի, 22 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Օգտահաշիվների ցանկը փոխանցել ենք ԱՄՆ-ի Սենատ». Դանիել Իոաննիսյան

«Օգտահաշիվների ցանկը փոխանցել ենք ԱՄՆ-ի Սենատ». Դանիել Իոաննիսյան
145
Երեկ, 23:18

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը կազմել է Հայաստանի ընտրությունների ռուսաստանյան միջամտության գործիք հանդիսացող Facebook-յան և Youtube-յան օգտահաշիվների ցանկ և դրանք փոխանցել ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողով։
Մեր կազմած ցանկի հիման վրա սենատորներ Ջին Շահինը և Թոմ Թիլիսը նամակներ են հղել Meta-ի ղեկավար Մարկ Ցուկենբերգին ու Alphabet-ի (Google-ի) ղեկավար Սունդար Պիչային՝ պահանջելով ձեռնարկել միջոցներ՝ ռուսաստանյան միջամտությունից Հայաստանի ընտրությունները պաշտպանելու ուղղությամբ։
Նշված ցանկում, բնականաբար, ներառված չեն հայաստանյան կուսակցությունների ու թեկնածուների իրական (ոչ կեղծ) օգտահաշիվները։
«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը շնորհակալ է Նյու Հեմշիրից դեմոկրատ սենատոր Ջին Շահինին և Հյուսիսային Կարոլինայից հանրապետակամ սենատոր Թոմ Թիլիսին՝ Հայաստանի ընտրություններին ռուսաստանյան միջամտությանը հակազդելու գործում համագործակցության համար»։