«Իշխանությունը չի հեռացնում․ ինքը մոտակա ժամանակներում իր ոտքով և Աստծո կամքով կհեռանա»․ Վահագն Ալեքսանյան
![]() 362 Ուրբաթ, 28 նոյեմբերի, 2025 թ., 19:54 «Հարգելի՛ ընդիմադիրներ, երբ որ մենք բարձրացրինք Կտրիճ Ներսիսյանի և Արշակ սրբապիղծի հարցերը, գայիք ասեիք՝ հլը մի րոպե, ավելի վատ հոգևորականներ կան։ Բայց չէ, այդպես չէր»,- «Նյուզ»-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոսի, հոգևորականների՝ մասնավորապես Արշակ Սրբազանի դեմ իրականացվող արշավի վերաբերյալ դիտարկմանը։ Պատգամավորը պնդեց, որ Կաթողիկոսի հեռացումը ժամերի հարց է. «Սրանից երկու օր առաջ էլ մեր հանձնաժողովի նիստից հետո ճեպազրույցում պնդում էի, որ հոգևորականների բացարձակ մեծամասնությունը չի ընդունում Կտրիճի գահազավթ կարգավիճակը․․․ Հիմա էլ ասում եմ էլի, ժամերի հարց է, ու դա ակնհայտ է, որովհետև փաստացի Հայաստանի թեմերի մի շատ մեծ մասը՝ հետևորդների թվով ամենամեծ թեմերը փաստացի հայտնում են, որ իրենք պատրաստ չեն սրբապիղծ անձի և սրբապղծությունը կոծկողի ու սրբապղծության հետ հաշտ եղողի հետ ճանապարհ անցնել»։ Անդրադառնալով դիտարկմանը, որ որևէ մեխանիզմ չկա, որով իշխանությունը կարողանա Կաթողիկոսին պաշտոնան անել, Ալեքսանյանը պատասխանեց. «Իշխանությունը չի հեռացնում, 10 եպիսկոպոսների հայտարարությունը հե՞չ․․․ Ինքը շատ-շատ մոտակա ժամանակներում իր ոտքով կհեռանա և Աստծո կամքով։ Առաջինը՝ Աստծո կամքով, հետո արդեն ինքն իր ոտքով»։ |

«ԱՄՆ-ն կշարունակի տնտեսական ճնշում գործադրել Իրանի վրա». Բեսենթ
15010:30
«Ինչո՞վ է պայմանավորված հայաստանյան ընտրությունների միջազգային նշանակությունը»․ Գարիկ Քեռյան
7610:00
«Պարտվող կողմը չի կարող պայմաններ թելադրել»․ Մեհդի Մոհամմադի
19409:42
Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարի ռեժիմը
19809:38
Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է. «Հրապարակ»
15009:18
Անձնական SMS-ները կարդալու հազարավոր թույլտվություններ են տվել դատարանները. «Ժողովուրդ»
12109:12
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագրի 3-րդ մասը (տեսանյութ)
11109:06
«Պետք է գնահատել ոչ թե վերջին ամիսների «խայծը», այլ ամբողջ 8 տարվա արդյունքը»․ Մանուել Մանուկյան
16402:06
