Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել. «Հրապարակ»
![]() 177 Երեքշաբթի, 02 դեկտեմբերի, 2025 թ., 09:24 «Հրապարակ»-ը գրում է. «Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի պահվածքը վրդովմունք է առաջացրել արցախցիների շրջանում։ Հիշեցնենք․ նա 10 եպիսկոպոսներից է, որոնք «ընդունեցին Նիկոլ Փաշինյանի կրոնը» և Վեհափառի դեմ դուրս եկան։ Արցախցի գործիչներն ուղիներ են որոնում՝ Վրթանես եպիսկոպոսին թեմական առաջնորդությունից զրկելու համար։ Որոշ արցախցիներ առաջարկում էին Արցախի թեմի առաջնորդարանի մոտ բողոքի ցույց անել, սակայն քաղաքական գործիչներն ու Արցախի թեմական խորհուրդը չեն ողջունել։ Կարծում են, որ դրանով կշարունակեն Փաշինյանի սկսած գործը՝ միջամտելով եկեղեցու ներքին գործերին։ Թեմական խորհուրդը՝ 5 ատենապետից կազմված, այդ թվում՝ ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը, մշակույթի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, դիմելու են Վեհափառին, որ հրաժարվում են Վրթանես եպիսկոպոսի հոգևոր առաջնորդությունից և խնդրում են քայլեր ձեռնարկել։ Քաղաքական դասն էլ է ուզում Վեհափառի հետ հանդիպել նույն պահանջով»: |

Անժելա Կժդրյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
17719:48
«Դոնբասի հարցում միասնական կարծիք չունենք»․ Զելենսկի
30817:12
Իլոն Մասկը կոչ է արել լուծարել Եվրոմիությունը
39817:00
«Միհրան Հակոբյանը քթի կոտրվածք է ստացել». Ռուբեն Մելիքյան
23016:48
«Հակոբյանի նկատմամբ բռնություն կիրառելու որևէ այլ պատճառ, քան նրա հանրային գործունեությունը, գոյություն չունի». Ռուբեն Մելիքյան
15716:36
«Միհրանի նկատմամբ սա առաջին դեպքը չէ». Ռուբեն Մելիքյան
17516:30
«Հարվածողներն առնվազն երեքն են եղել. վնասվածքները դեմքի հատվածում են». Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
16816:24
«Միջազգային կառույցներ ու դեսպանատների ներկայացուցիչնե՛ր, ո՞ւր եք»․ Էդուարդ Շարմազանով
17216:18
