«Իրանական և ամերիկյան պատվիրակությունները Ժնևում լուրջ առաջընթաց են գրանցել». Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ժնևում ԱՄՆ-ի հետ բանակցությունների ներկայիս փուլը անվանել է «ամենալուրջերից մեկը»։
Նրա խոսքով՝ իրանական և ամերիկյան պատվիրակությունները Ժնևում «լուրջ առաջընթաց» են գրանցել և սկսել են քննարկել ապագա համաձայնագրի տարրերը։
Իրանի և ԱՄՆ-ի տեխնիկական թիմերը խորհրդակցություններ կսկսեն Վիեննայում երկուշաբթի՝ մարտի 2-ին, իսկ բանակցությունների հաջորդ փուլը կկայանա մեկ շաբաթից էլ պակաս ժամանակ անց, ասել է Արաղչին։
«Որոշվել է, որ տեխնիկական թիմերը երկուշաբթի օրը Վիեննայում տեխնիկական խորհրդակցություններ կսկսեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կենտրոնակայանում և այդ կազմակերպության փորձագետների մասնակցությամբ»,- իրանական լրատվամիջոցներին ասել է նախարարը Ժնևում ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների վերջին փուլից հետո։ Նա հավելել է, որ կողմերը մտադիր են տեխնիկական ասպեկտները համապատասխանեցնել քաղաքական պահանջներին։ «Որոշվել է նաև, որ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա շատ շուտով, հնարավոր է՝ մեկ շաբաթից էլ պակաս ժամանակում»,- նշել է Արաղչին։
Իրանի արտաքին գործերի նախարարը պետական լրատվամիջոցներին ասել է, որ Իրանը բանակցությունների ընթացքում հստակ արտահայտել է պատժամիջոցների վերացման իր պահանջը։ Նա հավելել է, որ երկու կողմերն էլ պետք է խորհրդակցեն իրենց համապատասխան մայրաքաղաքների հետ։
Իրանի կառավարության տեղեկատվական խորհրդի ղեկավար Էլիաս Հազրատին հայտարարել է, որ Իրանը կշարունակի հարստացնել ուրանն իր կարիքներին համապատասխան. «Հարստացումը կշարունակվի կարիքներին համապատասխան, և ոչ մի նյութ չի դուրս գա Իրանից: Այլ տարբերակներ, այդ թվում՝ հարստացման մակարդակի իջեցումը, մնում են սեղանին: Իրանը ձգտում է մեղմացնել պատժամիջոցները»: Հազրատին նաև հերքել է ամերիկյան լրատվամիջոցների այն տեղեկությունները, որ գործարքը կհանգեցնի Իրանի միջուկային օբյեկտների ապամոնտաժմանը:

«Անհրաժեշտ է օր առաջ լուսավորել բոլոր միջպետական ճանապարհները». Մանե Թանդիլյան
6113:42
«Էն՝ մի քանի միլիարդանոց արբանյակը որ թռավ տիեզերք, ի՞նչ օգուտ տվեց մեզ». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8412:18
«Կարող է՝ ծիծաղելի է թվում, ես ՀԴՄ կտրոնը ցույց եմ տալիս և ասում՝ էս ա խաղաղության, զարգացման, անվտանգության երաշխավորը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8512:06
«3 բան չես կարող ետ բերել. կրակած փամփուշտը, սխալ աղջկան ուղարկած sms-ն ու վարչապետի ասած խոսքը». Արթուր Խաչատրյան
9411:36
Ֆրանսիայում բողոքի ցույցերի ընթացքում շուրջ 500 մարդ է ձերբակալվել (տեսանյութ)
23510:18
Նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով (լուսանկար)
10007:06
«Ավելի հեշտ չի՞ քաղաքում օրվա մեջ որոշ ժամերին պարետային ժամ հայտարարեք». Կարեն Վրթանեսյան
13804:00
«Հայաստանում առաջիկա ընտրությունները կլինեն բազա». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
159Երեկ, 23:54