Առնվազն 22 աֆղան զինվոր է զոհվել Պակիստանի հետ սահմանին մարտերի հետևանքով

Պակիստանի հետ սահմանին տեղի ունեցած բախումների ժամանակ զոհվել է առնվազն 22 աֆղան զինծառայող, հաղորդում է պակիստանյան Geo հեռուստաալիքը՝ հղում անելով անվտանգության աղբյուրներին։
Նրանց տեղեկությունների համաձայն՝ Պակիստանի անվտանգության ուժերն Աֆղանստանի հետ սահմանին սկսել են «Ղազաբ-Լիլ-Հաք» գործողությունը։ Հեռուստաալիքի աղբյուրների համաձայն՝ աֆղանների կողմից անօդաչու սարքերի միջոցով պակիստանյան դիրքերի վրա հարձակվելու բոլոր փորձերը հաջողությամբ հետ են մղվել։
Պակիստանը հայտարարել է, որ Աֆղանստանի հետ սահմանին տեղի ունեցած բախումների ժամանակ պակիստանցի զինծառայողներ չեն զոհվել կամ գերի չեն ընկել, տեղական ժամանակով ժամը 23:40-ի (Երևանի ժամանակով ժամը 22:40-ի) դրությամբ պակիստանյան սահմանային կետերի վնաս կամ գրավում չի գրանցվել։
Մինչդեռ Քաբուլը հայտարարել է, որ գրավել է առնվազն 15 պակիստանյան սահմանային կետ։ Media Today-ի փոխանցմամբ՝ սահմանին մարտերը շարունակվում են։ Պակիստանի բանակն օգտագործում է փոքր զենքեր, հրետանի և հարձակողական անօդաչու սարքեր։

«Անհրաժեշտ է օր առաջ լուսավորել բոլոր միջպետական ճանապարհները». Մանե Թանդիլյան
4413:42
«Էն՝ մի քանի միլիարդանոց արբանյակը որ թռավ տիեզերք, ի՞նչ օգուտ տվեց մեզ». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
7912:18
«Կարող է՝ ծիծաղելի է թվում, ես ՀԴՄ կտրոնը ցույց եմ տալիս և ասում՝ էս ա խաղաղության, զարգացման, անվտանգության երաշխավորը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8112:06
«3 բան չես կարող ետ բերել. կրակած փամփուշտը, սխալ աղջկան ուղարկած sms-ն ու վարչապետի ասած խոսքը». Արթուր Խաչատրյան
9111:36
Ֆրանսիայում բողոքի ցույցերի ընթացքում շուրջ 500 մարդ է ձերբակալվել (տեսանյութ)
22710:18
Նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով (լուսանկար)
9907:06
«Ավելի հեշտ չի՞ քաղաքում օրվա մեջ որոշ ժամերին պարետային ժամ հայտարարեք». Կարեն Վրթանեսյան
13704:00
«Հայաստանում առաջիկա ընտրությունները կլինեն բազա». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
158Երեկ, 23:54