«Զանգեզուրի միջանցքը կարող է միավորել թյուրքական աշխարհը». Թուրք պաշտոնյա
![]() 187 Հինգշաբթի, 26 փետրվարի, 2026 թ., 18:36 Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը Բաքվում այցելել է թուրքական կրթական հաստատություններ, որտեղ էլ պատասխանել է լրագրողների հարցերին։ Ըստ Օքթայի՝ Բաքվում հանդիպումների ընթացքում բազմաթիվ հարցերի հետ մեկտեղ քննարկվել է նաև տրանսպորտային ուղիների հարցը և նա ընդգծել է Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող «TRIPP»-ի (Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար) կարևորությունը, որը հայտնի է նաև որպես «Զանգեզուրի միջանցք» անվամբ։ «Զանգեզուրի միջանցքը հզոր նախագիծ է, որը կնպաստի թե՛ տարածաշրջանային խաղաղությանը, թե՛ զարգացմանը, և միևնույն ժամանակ կարող է միավորել թյուրքական աշխարհը»,- նրա խոսքերն է մեջբերում «Էրմենիհաբեր»-ը։ Օքթայը նաև անդրադարձել է Թուրքիա-Հայաստան և Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացին և ընդգծել. «Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումն ուղղակիորեն կապված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հետ։ Հուսով ենք, որ տարածաշրջանի օրակարգը այլևս չի ձևավորվի հակամարտություններով, այլ՝ խաղաղությամբ, բարեկեցությամբ և զարգացմամբ»։ |

«Հայկական էլիտայի խնդիրը». Քրիստինե Վարդանյան
7900:30
«Վտանգավոր ու գարշահոտ նկուղ-աղբանոց՝ Նորաշեն թաղամասի խաղահրապարակի մոտ». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
11800:00
Պատրիարխալ պատճառներով կնասպանության համար Ռումինիան սահմանեց ցմահ ազատազրկում
153Երեկ, 23:45
Կարմիր Ավետարանը զավթված Հովհաննավանքի փոխարեն տարվել է Սուրբ Մարիանե եկեղեցի
153Երեկ, 22:54
«Պատասխանում եմ Փաշինյանին պարզ լեզվով». Հայկ Մարության (տեսանյութ)
126Երեկ, 22:00
«Գասպարի Վարդգես, հիմա ոչ պառկելդ, ոչ էլ գլուխկոնծի տալդ ոչ մեկի սրտի լարերին չի դիպչելու». Սյուզան Սիմոնյան
163Երեկ, 21:36
Ադրբեջանական զինվորները մեկնել են Թուրքիա՝ զորավարժությունների
182Երեկ, 21:21
Իսրայելը և «Հեզբոլլահը» հարվածում են իրար
162Երեկ, 20:57
