Ժնևում սկսվել են Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև երկկողմ բանակցությունները

Ժնևում սկսվել են Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև երկկողմ բանակցություններ, հաղորդում է AFP-ն։
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը նույնպես այս մասին հայտարարել է իր Telegram ալիքում։ «Սկսվել է երկկողմ հանդիպում ամերիկյան պատվիրակության՝ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ»,- գրել է Ումերովը։ Ումերովը նշել է, որ ուկրաինական պատվիրակությունը ամերիկյան կողմի հետ կաշխատի Ուկրաինայի տնտեսական աջակցության և վերակառուցման մեխանիզմների, ինչպես նաև ներդրումների ներգրավման և երկարաժամկետ համագործակցության գործիքների շուրջ։
«Կարևոր ոլորտ է մարդասիրական ուղղությունը և հնարավոր փոխանակումների հարցերը։ Մենք հույս ունենք մեր քաղաքացիների վերադարձի վերաբերյալ կոնկրետ արդյունքների հասնել»,- գրել է ԱԱՆ քարտուղարը։ Նրա խոսքով՝ բանակցողները կաշխատեն «գործնական լուծումների» ուղղությամբ։ Ուկրաինական պատվիրակությունը կզեկուցի հանդիպման արդյունքների մասին։
Ումերովը հավելել է, որ ուկրաինական կողմը մտադիր է նաև քննարկել Ռուսաստանի հետ եռակողմ բանակցությունների հաջորդ փուլի նախապատրաստական աշխատանքները. «Անհրաժեշտ է համաձայնեցնել դիրքորոշումները մինչև այս փուլը»։
Ումերովից բացի, ուկրաինական պատվիրակության կազմում են Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, էկոնոմիկայի նախարար Ալեքսեյ Սոբոլևը և նրա տեղակալ Դարիա Մարչակը: Ամերիկյան կողմից ներկայացված են նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները:

«Անհրաժեշտ է օր առաջ լուսավորել բոլոր միջպետական ճանապարհները». Մանե Թանդիլյան
6113:42
«Էն՝ մի քանի միլիարդանոց արբանյակը որ թռավ տիեզերք, ի՞նչ օգուտ տվեց մեզ». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8412:18
«Կարող է՝ ծիծաղելի է թվում, ես ՀԴՄ կտրոնը ցույց եմ տալիս և ասում՝ էս ա խաղաղության, զարգացման, անվտանգության երաշխավորը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8512:06
«3 բան չես կարող ետ բերել. կրակած փամփուշտը, սխալ աղջկան ուղարկած sms-ն ու վարչապետի ասած խոսքը». Արթուր Խաչատրյան
9411:36
Ֆրանսիայում բողոքի ցույցերի ընթացքում շուրջ 500 մարդ է ձերբակալվել (տեսանյութ)
23510:18
Նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով (լուսանկար)
10007:06
«Ավելի հեշտ չի՞ քաղաքում օրվա մեջ որոշ ժամերին պարետային ժամ հայտարարեք». Կարեն Վրթանեսյան
13804:00
«Հայաստանում առաջիկա ընտրությունները կլինեն բազա». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
159Երեկ, 23:54