«Կատարյալ տգետ հայտարարություն է մի մարդու, ով չգիտի պատմություն, քաղաքագիտություն»․ Արմեն Աշոտյան
![]() 200 Հինգշաբթի, 26 փետրվարի, 2026 թ., 17:36 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լեհաստանում կատարած հայտարարությանը, որ Հայաստանի և Ադրբեջանի ընդհանուր տնտեսական շահը կարող է ավելի լուրջ հիմքեր ստեղծել կայունության համար, քան համաձայնագրերն են, մասնավորապես ասում է․ «Դա կատարյալ տգետ հայտարարություն է մի մարդու, ով չգիտի պատմություն, քաղաքագիտություն, կամ՝ դիտավորյալ մեզ մոլորեցնում է, և այդ դեպքում նա ոչ թե տգետ է, այլ անբարո: Պատմությունից ու քաղաքագիտությունից հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ ընդհանուր տնտեսական շահը չի ամրապնդում կայունություն ու խաղաղություն: Ընդհանուր տնտեսական շահերը հիմքեր չեն ստեղծում կայունության համար, եթե չկան դրա համար քաղաքական հիմքեր։ Եթե երկու պետությունները սկսում են բացառապես տնտեսական հիմքով կայունություն կառուցել, ապա առաջանում է տնտեսական էքսպանսիայի վտանգ՝ ուժեղից դեպի թույլ, մեծ փողերով ավելի աղքատ կամ թույլ երկիր մտնելու հնարավորություններ: Նիկոլ Փաշինյանի հերթական լոլոները և կեղծ հիմնավորումները մեզ հիմք չեն տալիս մտածելու, որ նա կարող է բերել կայուն խաղաղություն։ Խաղաղությունը կարևորն է, բայց խաղաղությունը կարևոր է անվտանգության, մեզ անվտանգություն է պետք, որից կբխի նաև խաղաղությունը, իսկ անվտանգությունը շատ ավելի բարդ հասկացություն է, քան օրինակ բենզինի վաճառքի վրա միասին աշխատած 10 մանաթը կիսելու հմտությունները»։ Աղբյուրը` Արմեն Աշոտյան |

«Հայկական էլիտայի խնդիրը». Քրիստինե Վարդանյան
7900:30
«Վտանգավոր ու գարշահոտ նկուղ-աղբանոց՝ Նորաշեն թաղամասի խաղահրապարակի մոտ». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
11800:00
Պատրիարխալ պատճառներով կնասպանության համար Ռումինիան սահմանեց ցմահ ազատազրկում
153Երեկ, 23:45
Կարմիր Ավետարանը զավթված Հովհաննավանքի փոխարեն տարվել է Սուրբ Մարիանե եկեղեցի
153Երեկ, 22:54
«Պատասխանում եմ Փաշինյանին պարզ լեզվով». Հայկ Մարության (տեսանյութ)
126Երեկ, 22:00
«Գասպարի Վարդգես, հիմա ոչ պառկելդ, ոչ էլ գլուխկոնծի տալդ ոչ մեկի սրտի լարերին չի դիպչելու». Սյուզան Սիմոնյան
163Երեկ, 21:36
Ադրբեջանական զինվորները մեկնել են Թուրքիա՝ զորավարժությունների
182Երեկ, 21:21
Իսրայելը և «Հեզբոլլահը» հարվածում են իրար
162Երեկ, 20:57
