«Տպավորություն է, որ վերնագիրը եղել է ՀՀ նախագահին, ոչ թե վարչապետին՝ մերժել եք բանակցել»․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
![]() 366 Հինգշաբթի, 04 դեկտեմբերի, 2025 թ., 15:06 «Մենք երբեք չենք հրաժարվել բանակցել»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով լրագրողի այն դիտարկումը, թե՝ «Այնպիսի տպավորություն է՝ միայն այն պատճառով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկի վերնագիրը եղել է ՀՀ նախագահին, ոչ թե վարչապետին՝ ի դեմս ձեզ, դուք մերժել եք բանակցել։ Գուցե բանակցեիք և դրա արդյունքում չլիներ 20թ․ պատերազմը և ունենայինք Արցախ»։ «Երբեք չի եղել այնպիսի բան, որ մենք հրաժարվենք բանակցելուց, մենք բանակցել ենք մեր պատկերացումներին, ՀՀ-ում գեներացված պատկերացումներին համապատասխան և խնդիրն առաջացել է այն ժամանակ, երբ արձանագրել ենք, որ իրական բանակցություններում ձևավորված բովանդակությունն ահռելի խզում ունի այն բովանդակության հետ, որը շատ երկար տարիներ ՀՀ պաշտոնյաները հանրությանը ներկայացրել են որպես մի ուղղություն, որով զարգանում է Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը»,- հավելեց վարչապետը։ «Իսկ վերնագրի հատվածը ես ընդգծում եմ ցույց տալու համար, թե դա ինչ փաստաթուղթ է և ինչ բովանդակություն ունի։ Շատ կարևոր է արձանագրել, որ այդ փաստաթուղթը ձևավորվել է ոչ իմ վարած բանակցությունների արդյունքում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։ |

«Շատ եմ ուզում, որ ընտրություններում 2021թ. սցենարը չկրկնվի»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
10618:36
«Հայաստանը շնորհավորել է սիոնիստական ռեժիմին»․ Մոհամմադ Մարանդի
12617:54
«Բա ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ՝ Ղարաբա՞ղ»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
20416:12
«Ուժեղ Հայաստան»-ն ընտրական ցուցակները ներկայացնում է ԿԸՀ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
16715:36
«Դաշնակցությանը չգցելու վերջին օրը էսօր էր»․ Արթուր Դանիելյան
17715:18
«Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը լավ ընկերներ են»․ Ուիթքոֆ (տեսանյութ)
30414:16
«Փաշինյանը ոչ մի դեպքում 30 տոկոսից ավելի չի հավաքի»․ Արամ Գաբրիելյանով
29813:15
ՌԴ դեսպանը կանչվել է Իտալիայի ԱԳՆ-ն՝ Մելոնիի մասին Սոլովյովի խոսքերից հետո
25911:41
