Չորեքշաբթի, 22 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Դաշինքի չգրանցման հետ կապված մտավախությունները փարատվեցի՞ն»․ լրագրողը՝ Արամ Վարդևանյանին

«Դաշինքի չգրանցման հետ կապված մտավախությունները փարատվեցի՞ն»․ լրագրողը՝ Արամ Վարդևանյանին
149
Այսօր, 16:30

«Այլևս կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ի համար չափազանց կարևոր ընտրությունների էլեկտրոլ գործընթացի մեկնարկը հաստատապես տրված է»,- այսօր «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակները ԿԸՀ ներկայացնելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց փաստաբան Արամ Վարդևանյանը։ Լրագրողի դիտարկմանը, թե դաշինքի չգրանցման հետ կապված մտավախությունները փարատվեցի՞ն, Վարդևանյանը պատասխանեց․ «Իրավական առումով ունեմ և ունենք զրո մտահոգություն։ Ինչի համար, քանի որ իրավական, օրենսդրական որևէ մի գործիքակազմ չկա՝ խոչընդոտ առաջացնելու համար։ Կարող ենք հայտնել նաև, որ գործընկերների հետ միասին մանրակրկիտ ուսումնասիրել ենք բոլոր փաստաթղթերը՝ նախքան դրանց ներկայացումը․ փաստաթղթերը Ընտրական օրենսգրքի և Կուսակցությունների մասին օրենքի տեսանկյունից հավուր-պատշաճի են, համապատասխանում են օրենքի բոլոր պահանջներին։ Շարժվում ենք առաջ»։

«Իրավական առումով ունենք զրո մտահոգություն»․ Արամ Վարդևանյան