Չորեքշաբթի, 22 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Քո կյանքի միակ ընկերը էս շունն է, մնացածը փողով ընկեր խաղացող են»․ Հրանտ Ավետիսյան

«Քո կյանքի միակ ընկերը էս շունն է, մնացածը փողով ընկեր խաղացող են»․ Հրանտ Ավետիսյան
123
Այսօր, 17:12

Ակտիվիստ Հրանտ Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Միշա, Միշա ...
Ուրախ եմ այսօր, ինչ խոսք: Վաղ առավոտյան տեղեկացա, որ ընկերներդ տեսնելով, որ դու բռնել ես լավ տղա դառնալու ճամփան՝ իրենք էլ են որոշել փորձ կատարել լավ տղա դառնալ և նույնպես դատապարտել են ընտանիքի անդամներին ներքաշելը քաղաքական պռոցեսներին (չնայած դրանք քեզ ինչ ընկեր՝ վարձկաններ են ընդամենը):
Միշա, դու պետք ա հասկանաս, որ քո միակ լավը կամեցողը ես եմ: Վերջապես քո կյանքում հայտնվել ա մի մարդ, ով ոչ շանտաժ ա անում քեզ, ոչ փողով քեզ ընկեր ա ձևանում: Միշա, քեզ էս մի շանսն ա մնացել, որ դառնաս լավ տղա ու ես չեմ թողնելու այն մսխեն քեզ ընկեր խաղացողները:
Դու բացառիկ հնարավորություն ունես դառնալու մեր օրերի Մահաթմա Գանդին և Հայաստանում անել մտքի հեղափոխություն: Հրապարակային դատապարտի բոլորին, ովքեր երբևէ ներքաշել են ընտանիքի անդամներին քաղաքական պրոցեսներին, մի հատ էլ քֆուր արա, թե չէ կստացվի, որ դու լավ տղա ես ուզում դառնաս մենակ քո ու չեղած ընկերներիդ համար:
Իսկ, եթե ես սխալ եմ, Միշա, ու իրանք իրոք ընկերներդ են, ապա դու պետք ա պատասխան տաս նաև իրանց քայլերի համար, այլապես չես կարա լավ տղա դառնաս:
Հ.Գ. Քո կյանքի միակ ընկերը էս շունն ա, մնացածը փողով ընկեր խաղացող, գլխի անհասկանալի ձև ունեցող ժամանակավոր կերպարներ են»:

Աղբյուրը`   Հրանտ Ավետիսյան