Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ-ն վերածել է քաղաքական գործիքի. «Հրապարակ»
![]() 209 Ուրբաթ, 05 դեկտեմբերի, 2025 թ., 09:18 «Հրապարակ»-ը գրում է. «Ասուլիսից ընդամենը 2 օր անց, Եպիսկոպոսաց ժողովի շեմին ԱԱԾ-ն ձերբակալեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանին և դիմեց դատարան՝ կալանքի միջնորդությամբ, որը քննելու է տխրահռչակ դատավոր Մասիս Մելքոնյանը։ Կալանավայրերում արդեն 4 սրբազան է նստած։ Արշակ արքեպիսկոպոսին մեղադրում են «թմրանյութերի իրացման» հոդվածով, բայց անգամ մեղադրանքը դրա մասին չէ․ իբրև թե 2018-ին կաթողիկոսի դեմ պայքարող ինչ-որ անձի ուսապարկում թմրանյութ են դրել՝ սրբազանի հանձնարարությամբ։ Բայց ուշագրավն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ-ն վերածել է քաղաքական գործիքի։ ԱԱԾ են հրավիրվում սրբազաններ՝ «զրույցի», ԱԱԾ աշխատակիցն այցելում է քահանաներին՝ առաջարկում պատարագի ժամանակ չհնչեցնել Վեհափառի անունը։ Օրերս ոչ արմատական ընդդիմադիրներից մեկը պատմեց, որ իր գրասենյակ է այցելել մի անձ, ներկայացել որպես «տվյալ տարածքի ԱԱԾ պատասխանատու» և «զրուցել» իր հետ»: |

«Շատ եմ ուզում, որ ընտրություններում 2021թ. սցենարը չկրկնվի»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
10618:36
«Հայաստանը շնորհավորել է սիոնիստական ռեժիմին»․ Մոհամմադ Մարանդի
12617:54
«Բա ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ՝ Ղարաբա՞ղ»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
20416:12
«Ուժեղ Հայաստան»-ն ընտրական ցուցակները ներկայացնում է ԿԸՀ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
16715:36
«Դաշնակցությանը չգցելու վերջին օրը էսօր էր»․ Արթուր Դանիելյան
17715:18
«Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը լավ ընկերներ են»․ Ուիթքոֆ (տեսանյութ)
30414:16
«Փաշինյանը ոչ մի դեպքում 30 տոկոսից ավելի չի հավաքի»․ Արամ Գաբրիելյանով
29813:15
ՌԴ դեսպանը կանչվել է Իտալիայի ԱԳՆ-ն՝ Մելոնիի մասին Սոլովյովի խոսքերից հետո
25911:41
