«Դե երևի ուզել են Արշակ Սրբազանի գրպանը թմրանյութ գցել, հետո հասկացել են, որ սքեմը գրպաններ չունի». Հայկ Մամիջանյան
![]() 248 Ուրբաթ, 05 դեկտեմբերի, 2025 թ., 10:24 «Ուզում եմ մի քանի կետ ֆիքսենք. խոսքը 2018թ. դրվագի մասին է, որտեղ մի քանի հոգի ցուցմունք է տվել, թե իբր իրենց մոտ հայտնաբերված թմրանյութերն իրենց գրպանը գցել է Արշակ Սրբազանը»,- Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի միջնորդության նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում, ասաց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը: «Ճանապարհին նայեցի, լրատվականներից մեկը կոմիքս էր պատրաստել, որ՝ իշխանությունները հավանաբար առաջնորդվել են հետևյալ սկզբունքով՝ ի՞նչ անենք, Սրբազանին բռնենք, դե երևի գրպանը թմրանյութ գցենք, հետո հասկացել են՝ սքեմը գրպաններ չի ունենում, որոշել են ասել, որ Սրբազանն ինքն է ինչ-որ մեկի գրպանը թմրանյութ գցել»,- հավելեց նա՝ ընդգծելով, որ սա անաստվածություն ու անբարոյականություն է: |

«Պահանջում ենք 50 տոկոսով բարձրացնել թոշակները»․ Հրայր Կամենդատյան
12920:12
«Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին»․ «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն»
13019:36
«Սա արդեն միջադեպ չէ, այլ քաղաքական վարքագիծ, որն անհամատեղելի է ժողովրդավարության հետ»․ Մանե Թանդիլյան
13219:18
«Ահա և ստացանք մեր երկրի գինն ու գնահատականը՝ ողորմելիության ինդեքսը աշխարհի քարտեզի վրա»․ Վարդան Օսկանյան
17118:54
«Սա ժողովրդական պետությո՞ւն է, թե՞ իշխանության բիզնես պրոեկտ»․ Վահագն Սարոյան
16518:24
«Այս իշխանության գործելաոճն է՝ կալանք, անմարդկային պայմաններ, առողջության քայքայում»․ Արմեն Հովասափյան
12418:12
«Աշոտ Մելիքյանը միայն մեկ պարագայում կարող էր գնալ հարցազրույցի այդ տաղավար»․ Հովսեփ Կուբատյան
10717:36
«Դանիան ի վիճակի չէ վերահսկել Գրենլանդիան»․ Սթիվեն Միլլեր
20816:51
