«Քննարկում է ադրբեջանական նավթամթերք ներկրելու հարց․ ո՞վ է լինելու ներկրողը»․ Հակոբ Բադալյան
![]() 317 Կիրակի, 07 դեկտեմբերի, 2025 թ., 00:24 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ադրբեջանական Մինվալը տեղեկություն է հրապարակել՝ հղում անելով իր աղբյուրին, որ նոյեմբերի 28-ին ադրբեջանական Գաբալայում կայացած սահմանազատման ու սահմանագծման հարցերի հանձնաժողովների հանդիպմանը քննարկվել են ոչ միայն սահմանազատմանը վերաբերող հարցեր, այլ նաեւ ադրբեջանական նավթի ու նավթամթերքի՝ Հայաստան ներկրման հարցեր: Հիշեցնեմ, որ նոյեմբերի 28-ին տարածվեց հաղորդագրություն, որ Գաբալայում տեղի է ունեցել հանձնաժողովների հանդիպումը՝ Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի գլխավորությամբ: Ընդ որում, առաջին անգամ է, որ հանձնաժողովների հանդիպումը կայացել էր ոչ թե երրորդ երկրում կամ սահմանին, այլ Ադրբեջանի քաղաքներից մեկում: Իհարկե պայմանավորվել են, որ մյուսն էլ լինի Հայաստանում: Այդ նիստին եւ թեմային ես անդրադարձ կատարել եմ Օրվա թեմայի դեկտեմբերի 1-ի թողարկմանը, որի հղումը կարող եք գտնել իմ տելեգրամյան ալիքում կամ Առավոտի հարթակներում: Պաշտոնական հաղորդագրությունն իհարկե ընդհանուր ձեւակերպումներով ստանդարտի մեջ էր: Բայց, Մինվալլն ահա հայտնում է, որ քննարկվել է Հայաստան ադրբեջանական նավթամթերք ներկրելու հարց: Ընդ որում, հրապարակումը այն մասին է, որ դիմել են Վրաստանին՝ երկաթուղային տարանցման համար, սակայն Թբիլիսին ասել է անտրամաբանական բարձր գին: Ի դեպ, այս հանգամանքը շատ հետաքրքիր է հայ-վրացական հարաբերությունում որոշակի խնդիրների հավանականության մասին տեղեկությունների ֆոնին: Ես ի դեպ նախօրեին անդրադարձա սոցապ նախարար Արսեն Թորոսյանին Վրաստան գործուղելու Նիկոլ Փաշինյանի որոշմանը: Փաստորեն Վրաստանով Հայաստան է եկել ռուսական եւ ղազախական հայտնի ցորենը՝ Ադրբեջանի տարածքով: Այդ առնչությամբ օրինակ չի եղել տեղեկություն, որ Վրաստանը պահանջում է տարանցման բարձր գին: Արդյո՞ք դա նշանակում է, որ տարանցման բարձր գին պահանջում են միայն ադրբեջանական ապրանքների համար: Այդքան էլ պարզ չէ: Այստեղ, սակայն, առանձին հարց է փաստորեն այն, որ Երեւանը Բաքվի հետ քննարկում է ադրբեջանական նավթամթերք ներկրելու հարց: Շատ հետաքրքիր է, ո՞վ է լինելու ներկրողը: Չէ՞ որ Հայաստանում նավթամթերքի շուկան, այսպես ասած, մասնավոր է, այսինքն՝ պետությունն այդ շուկայում ներկայացված չէ: Հետեւաբար, մասնավոր ի՞նչ ընկերություն է, որ մտադիր է Ադրբեջանից նավթ կամ նավթամթերք ներկրել Հայաստան, որ կառավարական հանձնաժողովնների օրակարգում էլ առկա է այդ հարցը»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«ՀՀ եք գալիս Փաշինյանի հրավերով, ով հայ ժողովրդի թշնամին է, հրավիրում ենք հանդիպելու Սամվել Կարապետյանին»․ Սարգիս Կարապետյան (տեսանյութ)
8621:48
«Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ
9321:36
«Ո՞ր մի նախկին իշխանության ժամանակ ենք 5000 զոհ ունեցել, Արցախ կորցրել, այսքան գերիներ ունեցել». Տեր Փառեն (տեսանյութ)
13821:12
««Հեզբոլլահը» Իսրայելի և Լիբանանի ընդհանուր թշնամին է»․ Գիդեոն Սաար
9621:01
«Փաստորեն «Սերժին մերժելուց» մինչև Գյուլին «ընդունելը» մեկ քայլ է»․ Հակոբ Բադալյան
13520:30
«Շատ եմ ուզում, որ ընտրություններում 2021թ. սցենարը չկրկնվի»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
19318:36
«Հայաստանը շնորհավորել է սիոնիստական ռեժիմին»․ Մոհամմադ Մարանդի
19717:54
«Բա ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ՝ Ղարաբա՞ղ»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
23416:12
