«Ալիևը և Փաշինյանը փորձում են մեզ կանգնեցել ընտրության առաջ՝ ինքնասպանությո՞ւն, թե՞ կապիտուլյացիա»․ Իշխան Սաղաթելյան
![]() 396 Շաբաթ, 06 դեկտեմբերի, 2025 թ., 18:02 «Մեր գաղափարներն այսօր առավել քան պահանջված են, քանի որ Հայաստանը ճակատագրական ջրբաժանի առջև է, իսկ հայկական ինքնությունը դարձել է համակարգային հարվածի թիրախ՝ թե՛ դրսից, թե՛ ներսից, և մենք շատ հստակ թե՛ դրսի, թե՛ ներսի հակահայ ուժերին ասում ենք՝ «Այստեղ չենք հավաքվել միայն անցյալը արժևորելու։ Այստեղ ենք՝ առավել շատ ներկայի ու ապագայի մասին խոսելու և լուծումներ առաջարկելու․․․ Բոլորիս համար պարզ է, որ Հայաստանը և հայ ժողովուրդը ապրում է իր պատմության ամենածանր և վճռորոշ ժամանակահատվածներց մեկը: Ալիևը և Փաշինյանը փորձում են մեզ կանգնեցել ընտրության առաջ՝ ինքնասպանությո՞ւն, թե՞ կապիտուլյացիա։ Այդ զույգը մեզ փորձում է համոզել, որ անկախ Հայաստան ունենալու համար պետք է առաջնորդվել Ադրբեջանի գծած սահմաններով, թելադրանքով ու պայմաններով։ Մեզ առաջարկվողը ոչ թե խաղաղություն է, այլ շարունակական զիջումների դիմաց զինադադար, որտեղ մեր ուժի բոլոր աղբյուրները և վերականգնվելու հնարավորությունները հետևողականորեն ոչնչացվում են: Մեր անվտանգության համակարգը քանդվում է ոչ թե նորով փոխարինելու, այլ անվտանգության նոր խնդիրներ ստեղծելու դիտավորությամբ։ Մեզ ստիպում են դադարել հավատալ, որ Հայաստանը երբևէ կարող է լինել ուժեղ․․․ Մեր ինքնության սյուները՝ Եկեղեցի, պատմություն, ազգային խորհրդանիշեր․ ներկայացվում են որպես «անցյալից մնացած բեռ», որոնցից պետք է հրաժարվել: Այդպես էին վերաբերվում նաև Արցախին։ Ահա սա է Ալիևի և Փաշինյանի առաջարկած «Իրական Հայաստանը», որը փաթեթավորել են «Չորրորդ Հանրապետություն» անունով․․․»,- ընդգծեց Սաղաթելյանը՝ հավելելով՝ Հայաստանը փոքր է տարածքով, բայց մեծ է առաքելությամբ, մենք ապացուցելու ենք, որ Հայաստանը չի՛ ծնկել, չի՛ հանձնվել և չի՛ հանձնվելու․ սա՛ է Դաշնակցության խոսքը։ |

«ՀՀ եք գալիս Փաշինյանի հրավերով, ով հայ ժողովրդի թշնամին է, հրավիրում ենք հանդիպելու Սամվել Կարապետյանին»․ Սարգիս Կարապետյան (տեսանյութ)
8621:48
«Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ
9321:36
«Ո՞ր մի նախկին իշխանության ժամանակ ենք 5000 զոհ ունեցել, Արցախ կորցրել, այսքան գերիներ ունեցել». Տեր Փառեն (տեսանյութ)
13821:12
««Հեզբոլլահը» Իսրայելի և Լիբանանի ընդհանուր թշնամին է»․ Գիդեոն Սաար
9621:01
«Փաստորեն «Սերժին մերժելուց» մինչև Գյուլին «ընդունելը» մեկ քայլ է»․ Հակոբ Բադալյան
13520:30
«Շատ եմ ուզում, որ ընտրություններում 2021թ. սցենարը չկրկնվի»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
19318:36
«Հայաստանը շնորհավորել է սիոնիստական ռեժիմին»․ Մոհամմադ Մարանդի
19717:54
«Բա ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ՝ Ղարաբա՞ղ»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
23416:12
