«ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը լայն հնարավորություններ է բացում նաև ԵՄ-ի համար»․ Մերց
![]() 287 Երեքշաբթի, 09 դեկտեմբերի, 2025 թ., 22:06 Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում նշել է, որ Գերմանիան մեծապես շահագրգռված է Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցմամբ․ «Մենք մեծ շահագրգռվածություն ունենք Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցմամբ։ Կոնկրետ նախագծերի շուրջ պայմանավորվածություն ունենք, Գերմանիան կօգնի Հայաստանին նաև մի շարք նախագծերում էներգամատակարարման ոլորտում ՝ այս ոլորտում ավելի մեծ անկախության հասնելու համար»։ «Մենք ուշադիր հետևում ենք Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին՝ մասնավորապես, Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացին: Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը համագործակցության լայն հնարավորություններ է բացում նաև Եվրոպական միության համար»,- նշել է Մերցը: Նա նաև ընդգծել է, որ Գերմանիան մեծ սիրով ընդունել է այն հանգամանքը, որ Հայաստանը ցանկանում է շատ ավելի սերտացնել հարաբերությունները Եվրոպական միության հետ: «Մենք գիտենք նաև այն, որ Եվրամիության անդամ դառնալու համար շատ նախադրյալներ, չափանիշներ պետք է բավարարվեն: Արդյոք դա լինելու է ասոցացման պայմանագրով, թե ոչ, պետք է որոշի տվյալ երկիրը: Մենք ցանկանում ենք քայլ առ քայլ ինտենսիվացնել մեր հարաբերությունները Հայաստանի հետ, և մեր համատեղ ընդունած հռչակագրի մեջ էլ դա ասվել է գրավոր: Դա ճիշտ ուղղությամբ ընթացող ճանապարհն է և պատմական շանս է Հայաստանի համար»,- նշել է Գերմանիայի կանցլերը: |

«Թրամփի վարչակազմը ՆԱՏՕ-ի «լավ» և «վատ» երկրների ցանկ է կազմել»․ #Politico
4500:00
«Միասնական ընդդիմության մասին խոսելն այլևս որևէ նշանակություն չունի»․ Հակոբ Բադալյան
85Երեկ, 22:48
««Խաղաղության երաշխավորը» քանդել է եկեղեցին, եկեղեցու կոպեկը հարկող իշխանություն, արձագանքե՛ք»․ Ալիկ Ալեքսանյան (տեսանյութ)
100Երեկ, 22:30
«ՀՀ եք գալիս Փաշինյանի հրավերով, ով հայ ժողովրդի թշնամին է, հրավիրում ենք հանդիպելու Սամվել Կարապետյանին»․ Սարգիս Կարապետյան (տեսանյութ)
138Երեկ, 21:48
«Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ
137Երեկ, 21:36
«Ո՞ր մի նախկին իշխանության ժամանակ ենք 5000 զոհ ունեցել, Արցախ կորցրել, այսքան գերիներ ունեցել». Տեր Փառեն (տեսանյութ)
173Երեկ, 21:12
««Հեզբոլլահը» Իսրայելի և Լիբանանի ընդհանուր թշնամին է»․ Գիդեոն Սաար
143Երեկ, 21:01
«Փաստորեն «Սերժին մերժելուց» մինչև Գյուլին «ընդունելը» մեկ քայլ է»․ Հակոբ Բադալյան
187Երեկ, 20:30
