Վարպետից՝ ԱԱԾ ծառայող, ապա մարզպետի խորհրդական. ի՞նչ ունեցվածք ունի Արամ Գրիգորյանը. «Ժողովուրդ»
![]() 292 Չորեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2025 թ., 09:00 «Ժողովուրդ»-ը գրում է. «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայողը չսպասեց՝ համակարգում բոլորելու աշխատանքի 30-ամյակը. նա մեկ տարի շուտ համակարգից դուրս եկավ ու դարձավ մարզպետի խորհրդական։ Կոչումով պահեստազորի փոխգնդապետը 2024-2025 թվականներին աշխատել է ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանում՝ որպես համայնքի ղեկավարի օգնական, ապա 2025 թվականի ապրիլի 2-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 12-ը աշխատել է ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանում՝ որպես համայնքի ղեկավարի խորհրդական։ 15.09.2025 թվականին ՀՀ Արմավիրի մարզպետի որոշմամբ նա նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետի խորհրդական: Արամ Գրիգորյանը նախկինում հայտարարագիր չի ներկայացրել. միայն 2025 թվականի հոկտեմբերին նա լրացրել է պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի եւ եկամուտների հայտարարագիր։ Մարզպետի խորհրդական դառնալուց մեկ ամիս առաջ, երբ Գրիգորյանը Մեծամոր համայնքի ղեկավարի խորհրդականն էր, ձեռք է բերել նոր անհատական բնակելի տուն։ Արամ Գրիգորյանը 2019 թվականին ձեռք է բերել Toyota մակնիշի մեքենա։ Նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 3 մլն 541 հազար դրամ, 4,2 մլն դրամ հազմել են կանխիկ դրամական միջոցները։ Խորհրդականի ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը պաշտոնի ստանձնման օրվա դրությամբ կազմել է 1,5 մլն դրամ»։ |

«Թրամփի վարչակազմը ՆԱՏՕ-ի «լավ» և «վատ» երկրների ցանկ է կազմել»․ #Politico
4500:00
«Միասնական ընդդիմության մասին խոսելն այլևս որևէ նշանակություն չունի»․ Հակոբ Բադալյան
85Երեկ, 22:48
««Խաղաղության երաշխավորը» քանդել է եկեղեցին, եկեղեցու կոպեկը հարկող իշխանություն, արձագանքե՛ք»․ Ալիկ Ալեքսանյան (տեսանյութ)
100Երեկ, 22:30
«ՀՀ եք գալիս Փաշինյանի հրավերով, ով հայ ժողովրդի թշնամին է, հրավիրում ենք հանդիպելու Սամվել Կարապետյանին»․ Սարգիս Կարապետյան (տեսանյութ)
138Երեկ, 21:48
«Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ
137Երեկ, 21:36
«Ո՞ր մի նախկին իշխանության ժամանակ ենք 5000 զոհ ունեցել, Արցախ կորցրել, այսքան գերիներ ունեցել». Տեր Փառեն (տեսանյութ)
173Երեկ, 21:12
««Հեզբոլլահը» Իսրայելի և Լիբանանի ընդհանուր թշնամին է»․ Գիդեոն Սաար
143Երեկ, 21:01
«Փաստորեն «Սերժին մերժելուց» մինչև Գյուլին «ընդունելը» մեկ քայլ է»․ Հակոբ Բադալյան
187Երեկ, 20:30
