Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
![]() 128 Այսօր, 20:12 Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, բավարարել է Սեյրան Օհանյանի և մյուսների գործով գեներալ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին պաշտպանի միջնորդությունը՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել են դատարանից։ Հիշեցնենք, որ քրեական գործը վերաբերում է հողատարածքի օտարմանը։ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) հատկանիշներով: Այսպես ասած, «մայր գործով» մեղադրյալի կարգավիճակում են «Պատրոն Դավո» մականունով Դավիթ Գալստյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, Զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը, Արտիկ Թովմասյանը: |

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
10020:12
Դատարանը Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը վերացրեց
9520:00
Թուրքիայում երկրի բնակչության բնական աճն այժմ չի ապահովվում
10619:18
«Նրանք կարող են ընդգրկվել ԱԱԾ-ի նվագախմբի կազմում». Էդգար Ղազարյան (լուսանկար)
13819:06
«Պահանջեք քաղաքային իշխանությունից ձեր երեխաների բաժին ՕԴԸ». Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
21618:47
«Դատարանը մերժել էր Կճոյանի գործով հայցադիմումը, մենք էլ չենք բողոքարկել». Սրբուհի Գալյան (տեսանյութ)
14518:36
«Ըստ դատավոր Մելիքսեթյանի՝ վարորդի վարքագիծը հնարավոր է քավել գրավով, իսկ իշխանությանը ընդդիմանալը՝ միայն բանտախցով». Գևորգ Թոսունյան
13718:18
«Ժողովուրդը դեռևս չի հասկանում, որ այս ընտրությունները ՀՀ-ում ապրելու իր հնարավորության մասին են լինելու»․ Վահե Հովհաննիսյան
13118:00
