«Այս հայտարարությունը նշանակում է Եկեղեցու դեմ գրոհի հրավիրել արտաքին մի շարք ուժերի»․ Հակոբ Բադալյան
![]() 308 Շաբաթ, 13 դեկտեմբերի, 2025 թ., 18:12 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում արել է մեկ այլ վտանգավոր հայտարարություն՝ կապված այն հանգամանքի հետ, թե՝ «ոչ մեկը չգիտե, թե ինչպես է ֆինանսավորվում Հայ Առաքելական եկեղեցին, որտեղից են գալիս, ինչպես են ծախսվում փողերը»: Եթե վաղը Ադրբեջանից օրինակ որեւէ մեկը Հայ Առաքելական եկեղեցուն սկսի մեղադրել ինչ-որ ֆինանսական մեքենայությունների կամ հանցավոր մեխանիզմների համար, պետք չէ զարմանալ՝ «փոխանցումը» կատարել է Հայաստանի վարչապետը: Այսպիսի հայտարարությունները վկայում են, որ Նիկոլ Փաշինյանը գործնականում այս հարցում չունի որեւէ «կարմիր գիծ»: Եվ սա այն պարագայում, որ Հայ Առաքելական եկեղեցու ֆինանսները գուցե չեն ենթարկվում հանրային հաշվետվողության, բայց պետությունն իր հատուկ ծառայություններով անկասկած ի զորու է լիովին տիրապետել պատկերին: Այո, գուցե հանրային թափանցիկության կամ հաշվետվողականության հարցում կարող է լինել մեխանիզմների վերանայման խնդիր: Կրկնեմ՝ գուցե, որովհետեւ ինքս համարում եմ, որ զուտ հանրային թափանցիկության իմաստով եկեղեցու ֆինանսական կենսագործունեության «պատսպարվածությունը» բխում է այն բավականին բարդ խնդիրներից, որ լուծում աշխարհասփյուռ ՀԱԵ-ն: Բայց, որեւէ պարագայում, բարձրաձայնել հրապարակավ, թե ոչ մեկը չգիտե՝ որտեղից է գալիս փողը եւ ուր է գնում, նշանակում է Հայ Առաքելական եկեղեցու դեմ գրոհի հրավիրել արտաքին մի շարք ուժերի, այդ թվում տալ նոր գրոհների նպաստավոր պայմաններ նրանց, որոնք արդեն իսկ զբաղված են այդ գործով»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Ռուսաստանը չի կարողացել մեզ օկուպացնել». Զելենսկի (տեսանյութ)
3811:54
«Հայաստանի վիլայեթացման վտանգն իրատեսական է»․ Էդուարդ Շարմազանով
2211:54
«Կոչ արեցի՝ ժողովուրդը հեղափոխություն թող անի, եթե դեմ է Ղարաբաղյան շարժման ավարտին». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6911:36
«ԱՄՆ-ն ստուգում է Կուբայի ափերի մոտ մոտորանավի հետ կապված միջադեպի տվյալները»․ Ռուբիո
7111:21
«Այժմ մենք ունենք իրական խաղաղություն, բայց այն պետք է ամրապնդել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6911:12
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4711:06
«Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին»․ Բայրամով
10910:51
«Ակադեմիական քաղաքի հեքիաթը»․ Մեսրոպ Առաքելյան
6310:42
