Հինգշաբթի, 26 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Ակադեմիական քաղաքի զարգացման լրամշակված հայեցակարգ հաստատվեց․ շինաշխատանքները կմեկնարկեն 2027թ․

Ակադեմիական քաղաքի զարգացման լրամշակված հայեցակարգ հաստատվեց․ շինաշխատանքները կմեկնարկեն 2027թ․
83
Այսօր, 12:06

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Ակադեմիական քաղաքի զարգացման լրամշակված հայեցակարգը:

ԿԴՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հիշեցրեց, որ 2023 թվականի հոկտեմբերի 19-ին հաստատվել էր Ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգը։ «Արդեն մի փուլում ենք, որ մշակվել է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը և այն ներկայացվել է նաև համալիր փորձաքննության և հաստատման: Մշակվել է նաև Ակադեմիական քաղաքի քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակը»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ նոր հայեցակարգով սահմանվում են Ակադեմիական քաղաքի տեսլականը, առաքելությունը, տեղադիրքը և ենթակառուցվածքները, իսկ շինարարական աշխատանքները նախատեսում են մեկնարկել 2027 թվականից։