«Այժմ մենք ունենք իրական խաղաղություն, բայց այն պետք է ամրապնդել»․ Նիկոլ Փաշինյան
![]() 73 Այսօր, 11:12 Պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտ, հանդիպել Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ: Հանդես գալով ելույթով՝ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին՝ մասնավորապես նշելով․ «Հիմա շատ կարևոր է ընդգծել, որ 2025 թվականն առաջին տարին էր մեր անկախացումից ի վեր, երբ չեղան զոհեր՝ հայկական և ադրբեջանական զորքերի միջև հրաձգությունների պատճառով՝ սահմանային շրջաններում: Եվ հիմա կա իրական խաղաղություն մեր տարածաշրջանում, խաղաղությունը հիմա հետազոտվում է․․․ Մենք չենք ունեցել խաղաղություն, և հիմա փորձում ենք հասկանալ՝ ինչպիսին է այն։ Այժմ մենք ունենք իրական խաղաղություն, չունենք հրաձգություն սահմանամերձ շրջաններում, չունենք որևէ լարվածություն, և անգամ ունենք առևտուր Ադրբեջանի հետ․․․ Եվ խաղաղությունը հիմա կառուցման փուլում է․․․ Ես փորձում եմ ներկայացնել մեր ժողովրդին, որ այժմ մենք ունենք խաղաղություն, բայց խաղաղությունը պետք է ամրապնդել, ինստիտուցիոնալ դարձնել, և դրա համար մեզ անհրաժեշտ է շարունակաբար ջանք գործադրել, քանի որ խաղաղությունը կա, բայց այն չի կարող անուշադրության մատնվել, այլապես այն կարող է ոչնչանալ»: |

«Ռուսաստանը չի կարողացել մեզ օկուպացնել». Զելենսկի (տեսանյութ)
3811:54
«Հայաստանի վիլայեթացման վտանգն իրատեսական է»․ Էդուարդ Շարմազանով
2211:54
«Կոչ արեցի՝ ժողովուրդը հեղափոխություն թող անի, եթե դեմ է Ղարաբաղյան շարժման ավարտին». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6911:36
«ԱՄՆ-ն ստուգում է Կուբայի ափերի մոտ մոտորանավի հետ կապված միջադեպի տվյալները»․ Ռուբիո
7111:21
«Այժմ մենք ունենք իրական խաղաղություն, բայց այն պետք է ամրապնդել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6911:12
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4711:06
«Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին»․ Բայրամով
10910:51
«Ակադեմիական քաղաքի հեքիաթը»․ Մեսրոպ Առաքելյան
6310:42
