Կաթողիկոսի դեմ ստորագրահավաք նախաձեռնողը Կճոյանի աշխատակիցն է. «Ժողովուրդ»
![]() 189 Երեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2025 թ., 09:06 «Ժողովուրդ»-ը գրում է. «Հայտնել էինք, որ հայրենի իշխանությունները կաթողիկոսին հեռացնելու համար նոր էլեկտրոնային էջ են ստեղծել: Barenorogum.am կայքով առաջարկում են էլեկտրոնային քվեարկությամբ հավանության տալ Կաթողիկոսի հեռացման եւ եկեղեցու բարենորոգման խնդրին: Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այդ կայքում գրվածը ուղիղ համեմատական է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Կայքում հերթով հրապարակված են նաև եպիսկոպոսների հայտարարությունները։ Կապվեցինք Ալմաստ Մուրադյանի հետ. մի քանի հարց տալով՝ փորձել ենք նրանից պարզել մեզ հետաքրքրող հարցերի պատասխանը։ «Կայքում գրված է եպիսկոպոսաց դասի հայտարարություն։ Այսինքն՝ դա արդեն ենթադրում է, որ եպիսկոպոսները, որոնք տարածել են հայտարարությունը, իրենք էլ կայքի նախաձեռնողն են։ Կայքում այլ բան ներկայացված չէ։ Կայքի նպատակը եղել է, որ 10 եպիսկոպոսները, այս պահին ովքեր այստեղ են գտնվում, իրենց հայտարարությունն են ներկայացրել, ինչպես կայքում գրված է։ Փաշինյանի հետ կապ չունի, սակայն հարկ է նշել, որ 10 եպիսկոպոսների հայտարարությունը հենց ներքին ճնշումների արդյունք է եղել։ Այս մասին մամուլում բազմաթիվ են անդրադարձները։ Մուրադյանը վստահեցրեց, որ այս գործին լծվել է որպես անհատ, և այն հանգամանքը, որ նա ՀԿ նախագահ է և Արարատյան Հայրապետական թեմի աշխատակազմի ղեկավարը, որևէ առնչություն չունեն դրա հետ. ինքը որպես անհատ է զբաղվում կայքի աշխատանքներով»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Հնդկաստանի դեսպանատունը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին լքել Իրանը
10515:29
«Դա հարգալից չէ ԱՄՆ-ի նկատմամբ»․ Սարգիս Խանդանյանը՝ Ալիևի հայտարարության մասին (տեսանյութ)
14514:06
«Յուլյա Տիմոշենկոյին մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում»․ #Strana (տեսանյութ)
12314:03
«Հայաստան-Թուրքիա հարաբերություններում իրադարձություններ են տեղի ունենալու». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
14813:42
«Հայաստանը մեր բարեկամ երկիրն է, բայց ԱՄՆ-ին չենք վստահում»․ Խալիլ Շիրղոլամի (տեսանյութ)
11313:18
«Կպատժեմ՝ ամենավերջին բառերով». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
12813:12
Ղրղզստանում առաջարկել են Սոլովյովին «պերսոնա նոն գրատա» ճանաչել (տեսանյութ)
19912:57
«Արդյոք քննարկվել է Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը». լրագրողը՝ Արարատ Միրզոյանին (տեսանյութ)
18012:48
