Երևանում տղամարդը դանակահարել է հարազատ եղբորը

Դեկտեմբերի 20-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։50-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ «կրծքավանդակի բազմակի կտրած, ծակած վերքեր» ախտորոշմամբ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի, ում առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վիրավորը 36-ամյա Աշոտ Կ-ն է։ Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Իրավապահները պարզել են, որ վիրավորին Հակոբ Պարոնյան փողոցի 7 հասցեում գործող հյուրանոցի նախասրահում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակով հարվածել և մարմնական ծանր վնասվածք է պատճառել եղբայրը՝ 41-ամյա Վլադիմիր Հ-ն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով կասկածյալը նույն օրը «Սուրբ Սարգիս» եկեղեցու բակից ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանություն։

ԱԱ-ում հաղթանակի տոնակատարության ժամանակ Իսպանիայում դեռահաս է զոհվել
18613:57
Իրանում 4,5 և 4,9 մագնիտուդով երկու երկրաշարժ է գրանցվել
23912:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակում է գործել Մոսկվայի մարզի վրա (տեսանյութ)
19211:41
Ջրասուզակը գետում հայտնաբերել է ջրահեղձ եղած քաղաքացու մարմինը
12011:30
ԻՀՊԿ-ն բալիստիկ հրթիռներով հարձակվել է Հորդանանում ամերիկյան ռազմական ինքնաթիռների վրա
26409:05
Գողթանիկի ջրվեժում հայտնաբերվել է ջրահեղձ եղած տղայի մարմինը
249Երեկ, 22:00
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. կան զոհեր և վիրավորներ
313Երեկ, 21:42
21-ամյա տղան խեղդվել է Գողթանիկի ջրվեժում
286Երեկ, 18:48