«Կարապետյանի պարագայում ներդաշնակություն կար, Փաշինյանի դեպքում ակնառու է արհեստականությունը»․ Հակոբ Բադալյան
![]() 358 Շաբաթ, 27 դեկտեմբերի, 2025 թ., 21:06 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանն այսօր փաստացի արել է ՔՊ նախընտրական երգի պրեմիերան: Երգի տեքստի հեղինակն ինքն է: Պարզ չէ, թե ով է Նիկոլ Փաշինյանին հարվածային գործիքի վրա նստացնելու հեղինակը: Որովհետև, այստեղ կարծես թե խախտվել է, օրինակ, ՀՀԿ 2017 թվականի նախընտրական հոլովակի «հեղինակային իրավունքը»: Հիշեցնեմ, որ 2017 թվականին ՀՀԿ հոլովակում հարվածային գործիք էր նվագում վարչապետ Կարեն Կարապետյանը, որը գլխավորում էր ՀՀԿ նախընտրական ցուցակը: Միայն թե, Կարեն Կարապետյանի պարագայում այդ ամենն ուներ ներդաշնակություն, հաշվի առնելով թե՛ իմիջային հանգամանքները, թե նաև այն պարզ իրողությունը, որ Կարապետյանի այդ հետաքրքրությունն ու նախասիրությունը հայտնի էր վաղուց, իսկ Նիկոլ Փաշինյանի դեպքում պարզապես ակնառու է արհեստականությունը: Իհարկե Փաշինյանի էլեկտորատին դա առանձնապես չի էլ հետաքրքրելու: Հարկ եղած դեպքում նրանք ցանկացածի առաջ կպնդեն, որ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես հարվածային գործիք առաջին նվագողն է մարդկության պատմության մեջ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Տիրադավներից որևէ մեկը կամավոր չի միացել հակաեկեղեցական շարժմանը, այլ շանտաժով ու ահաբեկմամբ»․ Տեր Վրթանես (տեսանյութ)
3618:12
«Երաշխավորված խաղաղության կոնցեպտը զիջումային քաղաքականության լավագույն այլընտրանքն է»․ Վահե Հովհաննիսյան
4817:48
«ՔՊ-ի վերջին հույսը թոշակառուներն են»․ Մարգարիտ Եսայան
7817:24
«Փոքր ուժերը կամ պետք է միանան այլ ուժերի, կամ չմասնակցեն ընտրություններին»․ Վարդուհի Սարգսյան
7317:12
«Պատրաստ ենք այցելել համալսարաններ և անմիջականորեն շփվել ուսանողների հետ»․ Փեզեշքիան
9716:52
«Աշոտյան, սուտ է և ազնիվ չէ». Աղվան Վարդանյան
11016:24
«Համացանցում տարածված տեսանյութը կտրված է եղել». Գևորգ Պապոյան (տեսանյութ)
12216:06
«Զանգեզուրի միջանցքը կամրապնդի Թուրքիայի և Ադրբեջանի միջև կապերը»․ Ֆուաթ Օքթայ
16016:01
