Չորեքշաբթի, 25 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«ՔՊ-ի վերջին հույսը թոշակառուներն են»․ Մարգարիտ Եսայան

«ՔՊ-ի վերջին հույսը թոշակառուներն են»․ Մարգարիտ Եսայան
90
Այսօր, 17:24

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թոշակառուների հույսի՞ն են մնացել.
Իշխող խումբն ակնհայտորեն սթափվել է, հասկացել է վերջապես, որ իր հույսն առաջիկա ընտրություններում անգամ իր քպ-ակնները չեն։ Իրենք իրենց ընտրական ցուցակներում «ընտրելու» թատրոնը շատ բան բացահայտեց, պարագլուխը և նրա պարագլխիկները հասկացան, որ եթե իրավիճակը վերահսկողությունից դուրս թողնեն, իրենց անգամ իրենցականները չեն ընտրելու։ Լիքը քպ-ական էսօր նեղացած-աբիժնիկ է իր թիմից, նեղսրտած են, մտահոգ։ Վարկեր ունեն, մեծ-մեծ ծախսեր են արել, մեծ-մեծ խոսել են իրենց ղեկավարին պաշտպան-սատար կանգնելով, ընկել են հարևան-բարեկամի աչքից։ Բայց՝ դուրս մնացին, պարզվեց որ դա բավարար չէր, ու դուրս մնացածներն ակնհայտորեն մի առանձին ներքին «ընդդիմադիր» շարասյուն են դառնում։ Նրանք իրենց տներում վստահաբար հորդորելու են չընտրել քպին։ Էս անմխիթար վիճակում, ըստ ձեզ, ինչը կարող է քպ վերնախավին փրկօղակ թվալ։ Այո, ճիշտ եք՝ վերջին հույսը էլի մնում են թոշակառուները, 65-ից և մինչև 100 տարեկանները, որ զուտ թոշակի հույսին են։ Սա է պատճառը, որ ամեն տեղից վեր կացող քպական չի ալարում, էս մարդկանց փորձում է «համոզել», որ իբր թոշակը 10 հազար դրամով բարձրացրել են /ձեռքի հետ էլ փորձում են «ջրել» էն մեկի հայտարարությունը, թե 10 հազարը տանք, թոշակառուն ինչ պիտի անի, հասկացել են, որ սա չեն մարսելու/։ Իսկ թոշակառուն քպականների «ջանքերը» չի «գնահատում», որովհետև չի ստանում այդ «բարձրացված» 10 հազարը։ Որովհետև իրեն խաբել են ու դեռ խաբում են։
Ապրիլի 1-ից ՀՀ բոլոր թոշակառուներին թոշակը միայն քարտային տարբերակով է տրվելու։ Գնացեք հեռավոր գյուղեր, անգամ ոչ հեռավորներում, տեսեք, թե տատիկ-պապիկները նստած ոնց են սպասում թոշակի օրվան, տեսեք փոստատների մոտ ինչ հերթեր են, տեսեք, թե քարտով ստացողները ոնց են խեղճանում բանկոմատների առաջ։ ՀՀ-ում մոտ 660 հազար թոշակառու կա, նրանցից քանի՞սն են սրանց ընտրելու։
Դարձյալ քպի հաշվարկները սխալ են՝ այո, իրենց վերջին հույսը թոշակառուներն են, բայց էս դեպքում անգամ թոշակառուների քվեն չեն ստանալու։
Որովհետև այս մարդիկ, հասարակության այս խավն անգամ արդեն հասկացել է, թե ոնց են իրեն խաբել ու խաբում։
Հետևաբար՝ ընդդիմությունը պարտավոր է այս մարդկանց տեր կանգնել»։

Աղբյուրը`   Մարգարիտ Եսայան