Արարատում ամուսինը դանակահարել է հղի կնոջը

840
Ուրբաթ, 02 հունվարի, 2026 թ., 22:48
Այսօր՝ հունվարի 2-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին՝ «Ադանա» ռեստորանային համալիրի հարևանությամբ, դանակահարություն է տեղի ունեցել և կա վիրավոր։ Նշված վայրից դանակահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել հղի կին։ Քրեական ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են «Opel» մակնիշի ավտոմեքենա, որի վրա և դրսում կան արնանման հետքեր։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ քրեական ոստիկանները պարզել են, որ հղի կնոջը հայտնաբերված «Opel»-ի մեջ դանակահարել է ամուսինը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև ճշտում են կասկածյալի և վիրավորի ինքնությունը։

Հրաձգություն՝ ԱՄՆ Օրեգոն նահանգի դպրոցներից մեկում․ զոհեր կան (տեսանյութ)
14111:00
Հայրը հետընթաց կատարելիս անզգուշաբար վրաերթի է ենթարկել դստերը
7510:42
Ադենում նախագահական պալատի հրթիռակոծության հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
15610:18
Եմենում հուսիները 5 բալիստիկ հրթիռ են արձակել նախագահական պալատի վրա
372Երեկ, 20:48
Ստամբուլում աճում է ջրհեղեղի զոհերի ու անհետ կորածների թիվը
269Երեկ, 20:30
Ռումինիայի ափերի մոտ լցանավի հրդեհի հետևանքով ութ նավաստի անհետ կորել է
386Երեկ, 17:55
«44-ամյա տղամարդը պարբերաբար բռնության է ենթարկել իր 13-ամյա դստերը՝ այդ թվում սեռական բռնության». ՆԳՆ ոստիկանություն
186Երեկ, 13:12
Պակիստանում դպրոցի տանիքի փլուզման հետևանքով 21 մարդ է զոհվել (տեսանյութ)
400Երեկ, 12:24