Հայտնի են 2026 թվականի վարժական հավաքների ժամկետները
![]() 245 Հինգշաբթի, 08 հունվարի, 2026 թ., 12:30 Կառավարության այսօրվա նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի ցանկում ներառված է 2026 թվականի ընթացքում վարժական հավաքներ հայտարարելու մասին որոշման նախագիծը։ «Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. 2026 թվականի ընթացքում հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ՝ 1) 2026 թվականի փետրվարի 3-ից մինչև ապրիլի 10-ը ներառյալ. 2) 2026 թվականի մարտի 31-ից մինչև հունիսի 19-ը ներառյալ. 3) 2026 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ. 4) 2026 թվականի հունիսի 9-ից մինչև օգոստոսի 14-ը ներառյալ. 5) 2026 թվականի օգոստոսի 4-ից մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ. 6) 2026 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ. 7) 2026 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ: 2. Սահմանել, որ. 1) վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով. 2) հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով»,- նշվում է որոշման մեջ: |

Վուչիչը հայտարարել է, որ« Խաղաղության խորհուրդ»-ն ավելի է բաժանել Եվրոպան
18720:16
«Աշխարհաքաղաքականության մեջ ընկերներ չկան, կան միայն շահեր»․ Գագիկ Համբարյան
19718:30
Ալիևը Թրամփի հետ քննարկել է TRIPP նախագիծը
33817:55
Պուտինը հանդիպել է Պաղեստինի նախագահի հետ
29117:48
Բայրամովը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ քննարկել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը
34417:30
Դավոսում մեկնարկել է Զելենսկու և Թրամփի հանդիպումը
29817:12
«Ուկրաինայում խաղաղության բանակցությունները հանգել են մեկ լուծելի հարցի»․ Ուիթքոֆ
31316:55
«Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը ստորագրել են 19 երկրների ղեկավարներ
26116:39
